25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ուշագրավ փոփոխություններ. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախօրեին մի շարք տեսչության պետերի փոխատեղումներ են եղել, որոնք վերաբերում են նախկին կամ ներկա պաշտոնյաների հարազատներին։ Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին, Աշտարակի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Աբովյանի տեսչության պետ։ «Զորավար» մականունով հայտնի Մամիկոնյանը տարիներ ի վեր եղել է Արտաշատի հարկային տեսչության պետը, սակայն Վարդան Հարությունյանը […]

Նորից տանում են. Ժողովուրդ

Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք շարունակում են բանակից բենզին հափշտակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները նման դեպք են բացահայտել` կապված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանի հետ: Ըստ այդմ, ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանին վստահվել է զորամասին պատկանող 3210լ ավտոբենզին եւ 1868լ դիզելային վառելիքը: Բայց նա օգտվելով իր պաշտոնեական դիրքից՝ յուրացրել է այն` զորամասին […]

Արցախում մեծ պայթյուն է լինելու. Հայկական Ժամանակ

Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարևոր իրադւսրձություն է տեղի ունենալու, բայց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել։ Փաստ է, որ Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ու­նեն ի դեմս ԱՄՆ֊ի, ԵՄ-ի և Ռուսաստանի։ Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հա­յաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է: երեկ հայտնի դարձավ, որ […]

«Ելք»-ի հույսը Տարոն Մարգարյանն է. Իրավունք

Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկել է փողոցների անվանակոչության «Ելք» խմբակցության առաջարկվւսծ նախագծերը։ Հանձ­նաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ փողոցների անվանակոչության վեց նախագծերին։ Կապան փողոցը Վւսզգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուննե­րով անվանափոխելու նախագծերին մի­աձայն դեմ են […]

«Տոնկի նամյոկ» . Հրապարակ

ԲՀԿ-ում կարեւոր որոշում են կայացրել ՝ հստակեցևելով իրենց քաղաքական կողմնորոշումը։ Երբեմնի այլընտրանք, ապա ընդդիմադիր, հետո մեկ այս, մեկ այն կողմ խարխափող կուսակցությունն այլեւս եւ վերջնականապես տեղավորվել է ընդդիմության շարքերում, ինչի վառ ապացույցն Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանի Աժ աշխատասենյակում կատարված շեշտակի փոփոխությունն է։ Երբ Մելքումյանը նոր էր ստանձնել այդ պաշտոնը, շաբաթներ շարունակ նրա աշխատասենյակի պատից, գլխավերեւում […]

Պատգամավորների ստամքոսը կվստահեն ՀՏ Հայկոյին. Հրապարակ

Հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանը, նույն ինքը՝ ՀՏ Հայկոն, հնարավոր է ւսռաջիկայում ստանձնի Աժ բուֆետի կառավարումը։ Երեկ նա մի խումբ երիտասարդների հետ այցելել է բուֆետ, որպեսզի հասկանա, թե ինչքանով է նպատակահարմար դրա շահագործումը։ Լրագրողը Հայկոյից հետաքրքրվել է, թե ինչու է ընտրել Աժ-ն։ Նա պատասխանել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա. «Մտադրություն կա, բայց դեռ ուսումնասիրում ենք, […]

ՊԵԿ նախկին նախագահը խախտում է Հյուսիսային պողոտայի սեյսմակայունությունը. Ժողովուրդ

Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի մի մասի վրա սկսել են նոր հարկեր ավելացնել, ինչը մասնագետնկփ մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տվել. այսպես խախտվում Է այդ բարձրահարկերի սեյսմակայունությունը, առավել եւս, երբ Հյուսիսային պողոտան ինքնին խնդիրներ ուներ, «տակը դատարկ է»։ Երեւանի քաղաքապետարանից օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ փորձել են համոզել, թե անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը կան, բայց փաստարկները համոզիչ չեն։ […]

Ակամա խոստովանություն. Ժամանակ

ԱՄՆ-ի կողմից մահաբեր զենքի հնարավոր մատակարարումներն Ուկրաինա չեն փոխի Դոնբասում իրավիճակը, այլ կհանգեցնեն զոհերի թվի աճին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Դա ԱՄՆ-ի ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառել զենք կամ անվճար մատակարարել, ինչպես նաև այդ օգնությունը ստացող երկրի որոշումն է: Մենք այդ գործընթացի վրա ոչ մի […]

Հեռացավ Հենրիխ Մխիթարյանը. Ժամանակ

 Նախօրեին  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական փուլում Դանիայի հավաքականից կրած պարտությունից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխի­թարյանը, բավական վրդովված, չցանկացավ պատասխանել լյւսւգրողների հարցերին եւ միայնակ հեռացավ մարզադաշտից։ Մխիթարյանը հեռացավ մեզ համար մղձավանջային դարձած մի միջավայրից, որտեղ գտնվելը ոմանց համար նույնիսկ ամոթ է։ Հայաստան-Դանիա հանդիպումը նման էր հայկական ֆուտբոլի հոգեհանգստին, որին կհաջորդի հուղարկավորության […]

Հայաստանում պատրաստվում են վտանգավոր պատվաստումների. Իրավունք

«Իրավունքը» մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու, որ 2017 թվվականի դեկտեմբերից Հայաստանում իրականացվելու են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումԱեր՝ 13 տարեկան եւ դրանից բարձր տարիքային խմբի աղջիկներին՝ ամերիկյան Merck ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութերով։ Ավելին՝ այդ պատվաստանյութը գովազդելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարատունը Շվեդիայից Հայաստսւն էր հրավիրել պրոֆեսոր Ջոհակիմ Դիլներին։ Վերջինս էլ վստահորեն ընդգծել էր, թե պատվաստանյութը միանգամայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի