20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ուշագրավ փոփոխություններ. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախօրեին մի շարք տեսչության պետերի փոխատեղումներ են եղել, որոնք վերաբերում են նախկին կամ ներկա պաշտոնյաների հարազատներին։ Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին, Աշտարակի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Աբովյանի տեսչության պետ։ «Զորավար» մականունով հայտնի Մամիկոնյանը տարիներ ի վեր եղել է Արտաշատի հարկային տեսչության պետը, սակայն Վարդան Հարությունյանը նրան կտրել էր «ակունքներից» եւ տեղափոխել Աշտարակ, որտեղ նրան թողեց 1 տարի։

Մեկ այլ ուշագրավ փոփոխություն․ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդուն՝ Ռուբեն Սարգիսյանին, Վարդան Հարությունյանն արդեն 4-րդ անգամ տեղափոխում է մի տեսչությունից մյուսը։ Սկզբում նշանակել էր Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ, այնուհետեւ՝ Եղեգնաձորի պետի տեղակալ, ապա՝ Վանաձորի ՏՀՏ պետ, այժմ էլ դարձրել է Արաբկիրի հարկայինի պետ։ Եթե Արգամիչի փեսայի դեպքում առաջընթաց չկա, ապա Քոչարյանի թիկնազորի պետի ազգականը կարիերայի սրընթաց աճ է արձանագրում։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ