25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հերթական ճոխ հարսանիքը. ովքեր էին ներկա. Հայկական ժամանակ

Օգոստոսի 29-ին, Գյումրիում տեղի ունեցավ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու` Կամոյի շքեղ հարսանիքը, որը թերևս, իր տեսակով եզակի էր: Այն քննարկվում է քաղաքի բուժհաստատություններում, խանութներում, երթուղայիններում, իսկ ֆեյսբուքում ակտիվ շրջանառվում են հարսանեկան լուսանկարները: Կայքերն արդեն գրել էին, որ Գրիգորյանի որդին 18 տարեկան է, նրա ընտրյալը` Ռուզաննան, նույնպես: Նրանք միասին սովորում են Շիրակի պետական համալսարանում: […]

Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանում գտնվելը պատահական չէ. Հրապարակ

Ոմանք պատահական չեն համարում, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովն այս օրերին իր առաջին այցն է կատարել Հայաստան և ընդունելության արժանացել ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ ԱԺ նախագահի կողմից։ Մի կողմից՝ արցախյան հիմնահարցի քննարկման թեժացմանը զուգահեռ կրկին Հայաստանի անվտանգության խնդիրներն են առաջին պլան մղվում, և այդ […]

Արտակարգ դեպք Վայոց Ձորում. 8 ամսական երեխա ունեցող կինը խաբել է նոր սիրեցյալին ու կրկին ամուսնացել. Իրավունք

«Իրավունքին» տեղեկություններ էին հասել, որ Վայոց Ձորի բնակավայրերից մեկում վերջերս ապշելու դեպք է գրանցվել։ Մարզի բնակիչներից մեկը համացանցով ծանոթացել է մի աղջկա հետ։ Աղջիկը, սակայն, տղային հավատացրել է, որ ինքը ապրում է շատ վատ պայմաններում, խորթ մոր հետ, եւ որ ցանկանում է օր առաջ կյանքը կապել մեկի հետ, գտնել իր առանձին երջանկությունը։ Որոշ ժամանակ շփվելուց […]

Դպրոց չհաճախող եւ կրթությունից դուրս մնացած երեխաների ծնողները կարող են տուգանվել. Հայկական ժամանակ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը թերթի հարցին ի պատասխան չի հերքել, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել: Նա նկատել է, որ այդ հնարավորությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Վերջինիս 178-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության եւ ուսուցման […]

Կոռուպցիոն մութ պատմություններ և պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են: «Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- ասաց մեր աղբյուրը: Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաեւ Կենտրոնական զինվորական հոսպիտալի […]

Աշոտյանը կմեկնի Բաքու. «սառը ցնցուղ» կապահովեն Ադրբեջանի համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու՝ մասնակցելու լիագումար նիստին: Չնայած «ջենթլմենական» պայմանավորվածությանը՝ ղարաբաղյան հարցը չքննարկել, հայկական պատվիրակությունը ձեւը կգտնի՝ «սառը ցնցուղ» ապահովելու մարդու իրավունքների դեֆիցիտից տառապող Ադրբեջանի համար, ինչին շատ հաճախ ադրբեջանա­կան պատվիրակները սեղաններին «դոփելով» են արձագանքում: Հիշեցնենք, ժամանակին Բա­քու էին մեկնել Վահան Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Թեւան […]

«Ելք»-ում չեն կողմնորոշվում. Հայկական ժամանակ

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։  Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր` օգոստոսի 29-ին, armtimes.com-ը ԱԺ «Ելք»  խմբակցության քարտուղար, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է գտնվում պատգամավորի առաջարկը, արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Մարուքյանի հայտարարությունը, եւ ի՞նչ […]

ՀՎԿ-ն դեռ սթրեսի մեջ է. Ժողովուրդ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, կարծես թե, դուրս չի եկել հետընտրական սթրեսից, եւ շարունակում են ծանր տանել ԱԺ ընտրություններում նվազագույն շեմը չհաղթահարելու փաստը։ Դրա վկայությունն է եւ այն, որ ՀՎԿ անդամները խուսափում են  զրուցել լրատվամիջոցների հետ։ Երբեմնի ընդդիմադիր կուսակցությունը, որն իշխանության գալով սարեր շուռ տալու խոստումները էր տալիս, հիմա հեռացել է ասպարեզից եւ չի էլ շտապում որեւէ […]

Կամ հացի գինը կբարձրանա, կամ քաշը կնվազի. Ժողովուրդ

Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հացը կթանկանա 20 դրամով, կամ էլ հացարտադրողները կնվազեցնեն հացի քաշը: Պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանի որոշումն է, ըստ որի՝ հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է սանիտարական անձնագիրը ունենալը, այլապես նրանք կտուգանվեն մինչև 300 հազար դրամով: Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ձեռք բերելը […]

Գեներալը որոշել է «չաղ ու բախտավոր» խնջույք կազմակերպել. Հրապարակ

Քաղաքական էլիտան սեպտեմբերի 3-ին պատրաստվում է մեծ շուքով նշել ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը։ Գեներալը որոշել է «չաղ ու բախտավոր» խնջույք կազմակերպել, որին ներկա կլինի իշխանական ողջ էլիտան, հյուրեր արտերկրից։ Սեյրան Սարոյանի հարազատներն արդեն մոտ մեկ ամիս է՝ նախապատրաստվում են այդ օրվան։ Թեև նրանք ասում են, որ դեռևս հայտնի չէ, թե որտեղ է նշվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի