27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արտակարգ դեպք Վայոց Ձորում. 8 ամսական երեխա ունեցող կինը խաբել է նոր սիրեցյալին ու կրկին ամուսնացել. Իրավունք

«Իրավունքին» տեղեկություններ էին հասել, որ Վայոց Ձորի բնակավայրերից մեկում վերջերս ապշելու դեպք է գրանցվել։ Մարզի բնակիչներից մեկը համացանցով ծանոթացել է մի աղջկա հետ։ Աղջիկը, սակայն, տղային հավատացրել է, որ ինքը ապրում է շատ վատ պայմաններում, խորթ մոր հետ, եւ որ ցանկանում է օր առաջ կյանքը կապել մեկի հետ, գտնել իր առանձին երջանկությունը։ Որոշ ժամանակ շփվելուց հետո նրանք ամուսնանում են։

Բայց ահա մի քանի օր անց նորապսակների տուն է այցելում նորահարսի հարազատ մայրը, նրա հետ՝ աղջկա փաստացի ամուսինը եւ սկեսրայրը։ Նրանք էլ նորափեսային տեղեկացնում են, որ իրականում «խորթ մոր զոհ» այդ «խեղճուկրակ» կինն ունի հարազատ մայր, ում հետ չի ապրում։ Նա ամուսնացած է ու ունի ութ ամսական երեխա։ Նորափեսան ստիպված էր վռնդել կնոջը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ