25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ով կզբաղեցնի նախագահի պաշտոնը. Հրապարակ

Հաջորդ գարնանը մի շարք կարևոր որոշումներ պիտի կայացնի իշխանությունը՝ թե ով է 2018-ից զբաղեցնելու վարչապետի, ՀՀ նախագահի, ՍԴ, ԿԸՀ, Վերահսկիչ պալատի նախագահների և ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև ՀՀԿ նախագահի պաշտոնները։ Միանձնյա ղեկավարի բացակայության պայմաններում այս պաշտոնների դերակատարումը մեծանում է երկրում, և դրանցից մի քանիսի միավորվելու դեպքում կարող է իշխանափոխություն, երկրի կուրսի փոփոխություն արձանագրվել։ Քանի […]

Հովիկ Աբրահամյանի բիզնեսները գնում է Յուվեցի Կարոն. Առավոտ

Առավոտի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը: Թերթի աղբյուրի համաձայն, օրերս, նախկին վարչապետը վաճառել է նաև իր ընտանիքին պատկանող գազալցակայանները: Դրանք, տարբեր տարիներին հրապարակված տվյալներով, միայն Արտաշատ քաղաքում և հարակից տարածքներում, 8-ն են: «Արգ-Լև-Գազ», «Արաշագ» և «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների ԱԳԼՃԿ-ները, թերթի տեղեկություններով, գրանցված են եղել նախկին վարչապետի եղբորորդու` Արսեն Աբրահամյանի անունով: […]

Սամվել Ալեքսանյանը նոր հորիզոններ է նվաճում. Հրապարակ

Հրապարակը գրում է. Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի քանի ամիս առաջ գնել է Արտաշատի մեխանիկական-փորձարարական գործարանը: Թե ինչ պիտի արտադրի գործարանը՝ պարզել չէր հաջողվել: Խորհրդային տարիներին այն արտադրում էր մետաղական պահեստամասեր և զենքի մասեր: Ինչպես պարզեցինք՝ այս օրերին հիմնանորոգվող գործարանում օլիգարխը մտադիր է տեքստիլի հումք արտադրել՝ ընդլայնելով տեքստիլի արտադրության իր բիզնեսը: […]

Ալեքսանդր Արզումանյանը դժվարին իրավիճակի առաջ է. Հրապարակ

Երեկ գիշեր Ալիկ Արզումանյանը մեկնեց Դանիա՝ ստանձնե­լու ՀՀ նոր դեսպանի պարտակա­նությունները, որոնք դյուրին չեն լինելու: Բանն այն է, որ Հրաչյա Աղաջանյանը՝ 2011-ից այս երկրում մեր դեսպանը, ով նաև հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպա­նատունը, արդեն մեկնել է երկրից: Թերթի տեղեկու­թյուններով՝ նա սարսափելի վիրավորված է իր հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից և իր […]

Հարյուրավոր փաստաբաններ պատրաստվում են գործադուլի. Հայկական ժամանակ

Սեպտեմբերի 13-ին դա­տարանի շենք մտնելիս խուզարկության ենթարկ­վելու համար մի քանի տասնյակ փաստաբան կդիմի ծայրահեղ քայլի՝ գործադուլի: Թերթի տեղեկություններով՝ գործադուլին կմասնակցի 100-ից ավե­լի փաստաբան: Փաստաբաններին իրենց խուզարկությունը վրդովեցրեց հատկապես «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի ժամանակ՝ «Սասնա ծռեր» խմ­բի գործը դատարան ուղարկելուց հետո դատարաններում սկսեցին զննել փաստաբաններին: Նրանց պնդմամբ, սակայն, դա ոչ թե զննություն է, այլ՝ խուզարկություն: […]

Գյումրին անեկդոտի պատ կունենա. Հայկական ժամանակ

Գյումրին անեկդոտի պատ կունենա: Գաղափարը «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությանն է: Նախատեսվում է ընտրել Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի շենքերից մեկի պատը, և տեղադրել Գյումրիում ծնված անեկդոտները: «Գյումրին հումորի մայրաքաղաք է, բայց անեկդոտները, կատակները միայն բերանացի`պատմելով են շրջանառության մեջ դրվում: Այդ իսկ պատճառով որոշեցինք ստեղծել անեկդոտների պատ, որը, ի տարբերություն չինական կամ գերմանականի, բաժանարար նշանակություն […]

Տո Վանոյին էլ ունեմ նկատած, մյուսներին էլ, ովքեր թալան են իրականացրել. Առավոտ

«Միկոյանի արածների մեջ այնքան բաներ կան Հայաստանի եւ հայերի համար, հիմա էդ ամբողջը մի կողմ դնել եւ ասել, թե 37 թվին սա՞ է եղել: Կասյանի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ առանձնապես կարծիք էլ չունեմ իր մասին, բայց կոնկրետ դե եկեք Ալեքսանդր Մյասնիկյանի նշանակությունը ջնջենք, հնարավո՞ր է, դե եկեք Աղասի Խանջյանին ջնջենք, որը չարենց […]

Ազատ դեմոկրատները համագումար են հրավիրելու. Հրապարակ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն աշնան սկզբին պատրաստվում է համագումար հրավիրել: Օրը դեռևս հստակեցված չէ, սակայն ընթա­նում են նախապատրաստական աշխատանքներ: Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաել է, որ համագումարի ընթացքում կհնչեն այն օրակարգային հարցերը, որոնք իրենց կուսակցության ծրագրում են՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության հետ կապված. «Այսինքն՝ այն դիրքորոշումները, որոնք մենք ունենք և ունեցել ենք, հնչեցրել ենք նախընտրական, […]

Սերգեյ Մինասյանն ասում է՝ շուտով նորություն կլինի. Հրապարակ

Դեռևս ամիսներ առաջ թերթը գրել էր, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի փոխարեն շուտով դեսպան է նշանակվելու քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, և ագրեմանը (կառավա­րության համաձայնությունը՝ իր երկրում տվյալ անձին որպես դիվանագիտա­կան ներկայացուցիչ ընդունելու) արդեն ուղարկվել է վրաց իշխանությունների կողմից: Այս կադրային փոփոխությունը մի կողմից պայմանավորված էր աշխար­հահռչակ մարզիկի՝ դեսպանի պաշտո­նում չհաջողելու հանգամանքով, մյուս կողմից՝ նրա առողջական […]

Աշխարհում առաջին խելացի դրամապանակները՝ Հայաստանից. Հայկական ժամանակ

Աշխարհում առաջին խելացի դրամապանակները մասսայական վաճառքի կհանվեն 2018թ. հունվարից և հասանելի կլինեն 131 երկրում։ Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է «Volterman»  գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը: «1-ին խմբաքանակը գնալու է նախավաճառքի ժամանակ գնված ապրանքի սպառմանը։ Դա դեկտեմբերին է լինելու։ 2018թ. հունվարից կունենանք մասսայական վաճառք շուկաներում և առցանց վաճառակետերում»,-ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ արդեն 1 մլն 80 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի