25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Որ դպրոցներն են օպտիմալացվելու. Հայկական ժամանակ

Կրթության ոլորտի պատասխանատուները արդեն իսկ մատնանշում են հանրակրթական ուսումնական այն հաստատությունները, որոնք ենթակա են օպտիմալացման-միավորման: Դրանք գտնվում են թե´ Երևանում, և թե´ մարզերում: Համապատասխան նախագիծն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ըստ այդմ, ինչպես տեղեկացանք կրթության և գիտության նախարարությունից, գործադիրի հաստատմանն արժանանալուց հետո, որպես առանձին ու ինքնուրույն միավորում, կդադարեն գոյություն ունենալ մասնավորապես հետևյալ դպրոցները` Երևանի համար […]

«Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ…».«Ժողովուրդ»

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն` ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը` պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ: «Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ, որ հիմա էլ մտածենք ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին»,- թերթի աղբյուրների պնդմամբ՝ մոտավոր նման բանավոր պատասխան են տվել ֆինանսների նախարարությունից, այնուհետև […]

Ո՞ւր է նա տեղափոխում իր կապիտալը. Հայկական ժամանակ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո, կարծես թե, իր ընտանիքին պատկանող բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանները վաճառել են «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ունեցած իրենց 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի […]

Մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը. Հայկական ժամանակ

Armtimes.com-ն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երեխաների շրջանում տարածված է աղիքային վարակ: Նշվում էր, որ բազմաթիվ երեխաների մոտ նկատվում է փորլուծություն: Կոտայքի մարզպետարանի լրատական ծառայությունից, սակայն չհաստատեցին տեղեկությունը: Թերթի հարցմանը պատասխանելով` փոխանցել են  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանի մեկնաբանությունը: Այն է` առողջապահության հաստատություններից ճշտել են, որ վարակի տարածվածության ակտիվություն չկա: […]

Նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու. Ժողովուրդ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու: Այն տեղի է ունենալու օգոստոսի 31-ին: Իսկ աճուրդի մեկնարկային գինը կկազմի 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ: Աճուրդը կանցկացվի դասական եղանակով:  «Ժողովուրդ»-ը գրում է, որ աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել գույքի` 2520 քմ տարածքի կադաստրային արժեքը` 151 մլն 239 հազար 348 […]

«ՀԺ». Ալիեւի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա. այս անգամ կոնկրետ գործընթաց է․ Հայկական ժամանակ

Մեկամյա ընդմիջումից հետո առաջին անգամ լրջորեն քննարկվում է ԼՂ հարցով նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հարցը: Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, անցյալ տարվա հունիսին 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այս մեկ տարվա ընթացքում միջազգային միջնորդներն ամեն կերպ փորձում էին Սարգսյանին եւ Ալիեւին կրկին մեկ սեղանի շուրջ նստեցնել, սակայն ապարդյուն: Մեծ դժվարությամբ […]

ՍԱՊԾ-ն հորդորում է զերծ մնալ տան պայմաններում պատրաստված կաթնամթերք օգտագործելուց. «Առավոտ»

  «Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հորդորել է բնակչությանը չօգտագործել տան պայմաններում պատրաստված կաթնամթերք: «Կաթ, մածուն, պանիր, ցանկացած կաթնամթերք կլինի, թե կենդանական ծագման այլ մթերք կլինի, որը տնայնագործական պայմաններում է արտադրված, խնդրում եմ և հորդորում եմ՝ խուսափեք նման մթերք գնելուց: Դա հենց ինքը տեղով ռիսկ […]

21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է. Առավոտ

  «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ամենավտանգավոր մոլորությունն այն է, թե իբր սովորելով ոչ մի բանի չես հասնի, որ ամեն ինչ ծանոթով է և փողով։ Այս նախապաշարումը կար նաև խորհրդային շրջանում՝ «այ տես դու գլուխդ ցավացրել ես, գիտաշխատող ես դարձել։ Իսկ նայի էս պահեստապետին, հազիվ տառերն է ճանաչում, բայց ըստ պահանջարկի ապրում է»։ Հիմա […]

Կայծակն օդում հարվածել է Սալոնիկ-Երևան ինքնաթիռին, ինչը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում. Հրապարակ

    Նախօրեին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երևան ինքնաթիռում։ Չարթերային չվերթ իրականացնող օդանավը Հայաստանի տարածքում կայծակի հարվածի տակ է ընկել, օդում տատանվել, ինչն աննկարագրելի խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։ Այնուամենայնիվ, տարուբերումներից հետո օդաչուն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել՝ արժանանալով ուղևորների ծափողջույններին ու շնորհակալական խոսքերին։ Մարդիկ անգամ արտասվել են, երբ ինքնաթիռն իջել է։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել. Հրապարակ

  Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով։ Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերը սկսվելուն պես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու, համապատասխան նախագիծ է ներկայացնելու։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը: «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում աշխատանքային խումբ ձևավորել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի