27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞ւր է նա տեղափոխում իր կապիտալը. Հայկական ժամանակ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո, կարծես թե, իր ընտանիքին պատկանող բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանները վաճառել են «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ունեցած իրենց 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու անունով էր՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից armtimes.com-ը տեղեկացավ, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին հունվարին: Ընկերության կանոնադրական կապիտալը 174 միլիոն 750 հազար դրամ է: 1996 թվականից ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն էր Սերգո Կարապետյանը, իսկ 2011 թվականից վերջինիս որդին՝ Վաչագան Կարապետյանը: 2017 թվականի հուլիսի 26-ին ընկերության հասցեն փոփոխվել է, որն արտացոլվել է նաև կանոնադրության մեջ: Իրավաբանական անձանց ռեգիստրից մեզ տեղեկացրեցին, որ ԲԲԸ-ների բաժնետերերի ռեեստրն իրենք չեն վարում, այդ իսկ պատճառով էլ բաժնետիրոջ մասին տեղեկատվությունը հասանելի չէ նույնիսկ վճարում կատարելու դեպքում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ