21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՍԱՊԾ-ն հորդորում է զերծ մնալ տան պայմաններում պատրաստված կաթնամթերք օգտագործելուց. «Առավոտ»

 

«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հորդորել է բնակչությանը չօգտագործել տան պայմաններում պատրաստված կաթնամթերք:

«Կաթ, մածուն, պանիր, ցանկացած կաթնամթերք կլինի, թե կենդանական ծագման այլ մթերք կլինի, որը տնայնագործական պայմաններում է արտադրված, խնդրում եմ և հորդորում եմ՝ խուսափեք նման մթերք գնելուց: Դա հենց ինքը տեղով ռիսկ է մարդու կյանքին և առողջությանը: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ մածունը՝ սկսած կաթից, մերունից, արտադրությունից, պիտանելիության ժամկետից, պահպանման ջերմաստիճանից, ինչ վիճակում է: Դա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ես կարող եմ համարել»,- ասել է Վահե Դանիելյանը: 

Ըստ նրա, գյուղացին իրավունք ունի իր կողմից արտադրվող արտադրանքը վաճառել միայն գյուղացիական շուկաներում, որտեղ գյուղացիական շուկայի տնօրենը, կազմակերպիչը պետք է երաշխավորի, որ այդ արտադրանքը ուղեկցվել է անասնաբուժական փաստաթղթերով, այդ արտադրանքն անվտանգ է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ