25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Գլխավոր դատախազությունը լուրջ բացահայտումներ է արել. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում լուրջ բացահայտումներ է արել: Պարզվում է՝ բաց ռեժիմում պատիժը կրող դատապարտյալները վերջին տարիներին արտոնյալի կարգավիճակում են եղել. պարբերաբար լքել են ՔԿՀ-ն և հակառակ օրենքով նախատեսված պահանջի՝ սահմանված ժամկետում չեն ներկայացել կալանավայր: Այս իրավիճակը, սակայն, պատահական չէ. Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերն ու թաղային հեղինակությունները, որոնց վրա […]

Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար կհիշվի որպես գործազրկության օր. Իրավունք

Հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրո­ցական ղողանջների ներքո՝ կազդարա­րեն ուսումնական տարվա մեկնարկը: Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսու­ցիչների օպտիմալացման գործում վար­պետացած ՀՀ կրթության և գիտության ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանն «Իրավունքի» հետ զրույ­ցում այս խնդրին անդրադարձել է իրեն […]

Կտրուկ նվազել է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը. Ժողովուրդ

Հայաստանից ահռելի չափերի հասած արտագաղթի հետևանքներն իրենց զգացնել են տալիս ամեն բնագավառում. «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի է դարձել, որ վերջին տարիներին կտրուկ նվազել է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը: Իսկ սա, բնականաբար, իր բացասական հետևանքներն է ունենում երկրի տնտեսության և, ընդհանրապես, բոլոր բնագավառների վրա: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` եթե 2008թ. Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց […]

«Ելք»-ի գրասենյակը փակվել է. Դաշինքին մաս կազմող կուսակցությունները առանձին տարածքներ են վարձակալում. Հրապարակ

«Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունները, որ նախընտրական փուլում խոստացել էին մեկ կուսակցություն դառնալ, քանի որ նախընտրական դաշինքները, որպես կանոն, հետընտրական շրջանում քանդվում են, այդ ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չեն արել։ Ավելին՝ կարծես գաղափարական առումով նրանք ավելի են հեռացել միմյանցից, քան ընտրությունների շրջանում էին։ Նրանք փակել են Տերյան փողոցում գտնվող «Ելք» դաշինքի գրասենյակը և առանձին […]

Էռնեկյանը դատարկեց ու անտերության մատնեց ԱԳՆ-ի շենքը. Հրապարակ

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի շտապում իրացնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարական երկրորդ շենքը: Այն, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով: Շենքում գործող «Արարատ» ռեստորանը փակվեց, Արտաքին գործերի և Էներգե­տիկայի նախարարությունները տեղա­փոխվեցին, գրախանութները՝ նույնպես: Վերջինը շենքից հեռացավ «Նոյյան տա­պան» գրատունը: 2016-ի սեպտեմբերից շենքը, փաստորեն, դատարկ է, բայց նոր տերը չի շտապում շինարարություն սկսել:

Շշի Մելոն որոշել է Կոտայքի մարզին վերևից «նայել». Հրապարակ

Եկեղեցիների, տվյալ դեպքում՝ ավելի շատ մզկիթի տիպի տներ կառուցելը մեզանում նոր երևույթ չէ։ Դրանք, որպես կանոն, կառուցվում են բարձրադիր տեղանքներում, որ անցնող-դարձողները հայացքները վերև՝ Աստծուն հառած, դիտեն ու հիանան այդ կառույցներով։ Նման մի ապարանք էլ վերջերս հառնել է Երևան-Սևան մայրուղու բլուրներից մեկի վրա՝ հայտնի արծվի արձանի դիմաց։ Սա հայտնի Շշի Մելոյի՝ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի […]

Կարեն Կարապետյանը փորձում է ստանալ Թուրքմենստանը գազալցակայաններով պատելու պատվերը. Հայկական ժամանակ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այ­ցը  Հայաստան հանրության շրջանում, մեղմ ասած, որևէ հետաքրքրություն չառաջացրեց: Այցին վերաբերող պաշտոնական հաղորդագ­րություններն էլ զուտ արարողակարգային էին: Ու դա բնական է՝ Հայաստանի և Թուրքմենստանի մի­ջև, ըստ էության, սերտ հարաբերություններ չկան: Սա­կայն, որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀ և Թուրքմենստանի իշխանությունների միջև վերջին շրջանում ամրապնդվում են անձնական կապերը: Այս տարվա մարտի վերջին […]

Գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի չհայտարարագրված այգիներ ունի. Ժողովուրդ

Գյուղատնտեսության նախարարի աթո­ռը զբաղեցնող Իգնատի Առաքելյանը զբաղվում է ոչ միայն հանրապետության գյուղատնտեսական հարցերով, այլև խաղողագործությամբ: «Ժողովուրդ»-ը տեղե­կացավ, որ գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի այգիներ ունի: Այս առիթով «Ժողովուրդ»-ին գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ Իգնատի Առաքելյանի ընտանիքն այն ձեռք է բերել մինչև նրա նախարար նշանակվելը: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս Հայաստանի թիվ մեկ գյուղատնտեսը […]

Այդպես էլ որևէ դիտարժան տեսարանի ականատես չեղանք. Հայկական ժամանակ

Հայկական ժամանակը գրում է. «Խոսրովի արգելոցի և Արտավանի հրդեհների թեժ օրերին կանխատեսել էինք, որ կառավարության առաջիկա նիստում դիտարժան է լինելու վարչապետ Կարեն Կարապետյանի երկխոսությունը բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ: Աղետն ու դրա կանխարգելման և հաղթահարման աշխատանքներում ի հայտ եկած բացերը ենթադրում էին, որ խնդիրը կքննարկվի կառավարության նիստում, երկու նախարարները զեկուցումով հանդես կգան, վարչապետը հարցեր […]

Հոգլանդի հայտարարությունը հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից. Առավոտ

«ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը՝ նշել է, որ քաղաքական գործընթացը երբեմն իրոք շատերի համար զարմանալի շրջադարձեր է պարունակում։ «Տվյալ դեպքում ստացվել է այնպես, որ ԱՄՆ համանախագահը, մադրիդյան սկզբունքների տառին և ոգուն համապատասխանող այս հայտարարությունը հնչեցնելով, փաստորեն, հայկական կողմերին պաշտպանում է  շատ ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի