28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարեն Կարապետյանը փորձում է ստանալ Թուրքմենստանը գազալցակայաններով պատելու պատվերը. Հայկական ժամանակ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այ­ցը  Հայաստան հանրության շրջանում, մեղմ ասած, որևէ հետաքրքրություն չառաջացրեց: Այցին վերաբերող պաշտոնական հաղորդագ­րություններն էլ զուտ արարողակարգային էին: Ու դա բնական է՝ Հայաստանի և Թուրքմենստանի մի­ջև, ըստ էության, սերտ հարաբերություններ չկան: Սա­կայն, որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀ և Թուրքմենստանի իշխանությունների միջև վերջին շրջանում ամրապնդվում են անձնական կապերը: Այս տարվա մարտի վերջին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելեց Թուրքմենստան, ինչի մասին ևս զուտ արարողակարգային բնույթի պաշտոնական հաղոր­դագրություններ տարածվեցին:

Խնդիրն այն է, որ գա­զի պաշարներով հարուստ Թուրքմենստանը ցանկա­նում է իր տարածքում ավտոմեքենաների վառելիքը համատարած փոխարինել գազով, իսկ դրա համար անհրաժեշտ է ողջ երկրի տարածքը պատել գազալցակայաններով: Դա բավական թանկ ծրագիր է, և Կարեն Կարապետյանը փորձում է իրեն փոխկապակցված ընկերու­թյուններով վերցնել այդ պատվերի մի զգալի մասը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ