15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանի բիզնեսները գնում է Յուվեցի Կարոն. Առավոտ

Առավոտի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը: Թերթի աղբյուրի համաձայն, օրերս, նախկին վարչապետը վաճառել է նաև իր ընտանիքին պատկանող գազալցակայանները:

Դրանք, տարբեր տարիներին հրապարակված տվյալներով, միայն Արտաշատ քաղաքում և հարակից տարածքներում, 8-ն են: «Արգ-Լև-Գազ», «Արաշագ» և «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների ԱԳԼՃԿ-ները, թերթի տեղեկություններով, գրանցված են եղել նախկին վարչապետի եղբորորդու` Արսեն Աբրահամյանի անունով: Վերջինս Ոստիկանության Արմավիրի վարչության պետն էր: Նա աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների գնորդը նախկին պատգամավոր Կարո Կարապետյանն է: Հանրությանը նա հայտնի է Յուվեցի Կարո անվամբ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ