28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տո Վանոյին էլ ունեմ նկատած, մյուսներին էլ, ովքեր թալան են իրականացրել. Առավոտ

«Միկոյանի արածների մեջ այնքան բաներ կան Հայաստանի եւ հայերի համար, հիմա էդ ամբողջը մի կողմ դնել եւ ասել, թե 37 թվին սա՞ է եղել: Կասյանի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ առանձնապես կարծիք էլ չունեմ իր մասին, բայց կոնկրետ դե եկեք Ալեքսանդր Մյասնիկյանի նշանակությունը ջնջենք, հնարավո՞ր է, դե եկեք Աղասի Խանջյանին ջնջենք, որը չարենց է պահել, «Ես իմ անուշ Հայաստանինը» գիտեմ ինչ ձեւով է պահպանվել: Նրան կարելի է ապազգային մա՞րդ համարել»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով «Ելքի» առաջարկի մասին՝ վերանվանելու ռուս բոլշեւիկների, կոմունիստների անուններով փողոցները՝ ասել է ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

«Եկեք մի հատ էն ՀՀՇ-ի տարիների մարդկանց, ոչ մի կերպ չհաջողվեց պատասխանատվության կանչել, զբաղվենք նրանցով, այսօրվա պատմությունները ձեզ չի՞ հետաքրքրում՝ թալան արեցին ամբողջ հանրապետությունով մեկ, օլիգարխիա ստեղծեցին, սրանց պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք:

Տո Վանոյին էլ ունեմ նկատած, մյուսներին էլ, ովքեր թալան են իրականացրել, ինչ ասես եղել է այդ տարիներին: Նույն ձեւով Տեր-Պետրոսյանը չի՞ գլխավորել էդ ամբողջը։ Եթե խնդիր է  դրված, եթե ուզում ենք, երկիրը մաքրենք,  եկեք մաքրենք գող ու ավազակներից, որոնք մեզ իսկապես բերեցին հասցրեցին այս իրավիճակին։ Այսօրվա դրությամբ բնակչության թիվը, չգիտես, ինչքան է հասել, դեմոգրաֆիկ խնդիրներով զբաղվեք»,-ասել է Սարգսյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ