14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ով կզբաղեցնի նախագահի պաշտոնը. Հրապարակ

Հաջորդ գարնանը մի շարք կարևոր որոշումներ պիտի կայացնի իշխանությունը՝ թե ով է 2018-ից զբաղեցնելու վարչապետի, ՀՀ նախագահի, ՍԴ, ԿԸՀ, Վերահսկիչ պալատի նախագահների և ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև ՀՀԿ նախագահի պաշտոնները։ Միանձնյա ղեկավարի բացակայության պայմաններում այս պաշտոնների դերակատարումը մեծանում է երկրում, և դրանցից մի քանիսի միավորվելու դեպքում կարող է իշխանափոխություն, երկրի կուրսի փոփոխություն արձանագրվել։ Քանի որ չի կարելի թերագնահատել նաև ՀՀ նախագահի դերը, ուստի այս պոստն զբաղեցնող անձն էլ պետք է վստահելի լինի։ Տարբեր անուններ են հնչում այս պաշտոնի համար, հատկապես Գագիկ Հարությունյանի անունն է շոշափվում։ Սակայն նա առողջական խնդիրներ ունի, տարիքն առաջացած է, ուստի, թերթի տեղեկություններով, քննարկվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը։ Նրա անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր պաշտոնների առնչությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ