29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատգամավորների ստամքոսը կվստահեն ՀՏ Հայկոյին. Հրապարակ

Հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանը, նույն ինքը՝ ՀՏ Հայկոն, հնարավոր է ւսռաջիկայում ստանձնի Աժ բուֆետի կառավարումը։ Երեկ նա մի խումբ երիտասարդների հետ այցելել է բուֆետ, որպեսզի հասկանա, թե ինչքանով է նպատակահարմար դրա շահագործումը։ Լրագրողը Հայկոյից հետաքրքրվել է, թե ինչու է ընտրել Աժ-ն։

Նա պատասխանել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա. «Մտադրություն կա, բայց դեռ ուսումնասիրում ենք, որ հասկանանք՝ նպատակահարմար է, թե՝ ոչ։ Երբ կլինի վերջնական որոշում, կխոսենք»։

Հայկոն ասել է նաեւ, որ ինքը «Բուֆետ-ֆուրշետ» ընկերություն է բացել՝ Սարյան փողոցում, հիմա ուզում է ընդլայնել գործունեությունը։ Աժ բուֆետի նախկին աշխատակիցները երեկ արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ են եղել, նրանք վստահեցրել են, որ շուտով հեռանալու են։ Հայկոն այս ոլորտում առաջին քայլերը չի անում. հիշեցնենք՝ նա 90-ականների հիշողությունների վրա կառուցված “90 s cafe pub”-ի համասեփականատերերից Է

Իսկ Աժ ճաշարանը 2014-ից աշխատեցնում Է «Ագգային սնունդ» ընկերությունը, որի ղեկավարությունը վիրավորված Է Աժ ղեկավարության վերաբերմունքից, քանի որ դեռեւս 2009-ին «Ագգային սնունդ»–ին Է հանձնվել, հետո ինչ-ինչ պատճառներով մի քանի անգամ հրաժարվել են, ապա նորից հետ կանչել։ Տնօրենն ասել Է, որ ընկերությանը չեն տեղեկագրել, որ մրցույթ են հայտարարում, որպեսզի բուֆետի շահագործման նոր ընկերություն ընտրեն։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ