25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սամվել Կարապետյանի երկրորդ հարսնացուն. Հրապարակ

Սեպտեմբերի 16-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքն է։ Թերթի տեղեկություններով, Կարենի ընտրյալը՝ Լիլիթը, սովորական հայկական ընտանիքից է։ Հարսանեկան խնջույքը կայանալու է «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որտեղ սովորաբար բոլոր մոսկաբնակ հայ մեծահարուստներն անցկացնում են իրենց միջոցառումները։ Ի դեպ, Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիսի հարսանիքը եւս այդ ռեստորանում է կայացել։ Այն ժամանակ գրվեց, որ […]

«Թուրքեր 15 թվին չէին կոտորի». Առավոտ

«Օրերս կոմպոզիտորներից մեկի որդու հարսանիքին էի հրավիրվւսծ, որտեղ ի զարմանս ինձ՝ հնչեց «Ախ բալես, բալես» երգը, որը չեմ հասկանում՝ ո՞ղբ է, լա՞ց է… Ու եթե այս լացակումած թրքաբարո «երգերը» մեզանում դարձել են գերիշխող, հետեւաբար միանշանակ գտնվում ենք թուրքերի մշակույթի մեջ։ Մտածեցի, որ եթե թուրքերը լսեին էս ու մեր օրերում ծնվող «հայկական» երգերը, 15 թվին հաստատ […]

Սերժ Սարգսյանը փորձարկում է. Ժամանակ

ԲՀԿ նախագահ և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ մասնակցելով առաջին նիստին և ճեպազրույց ունենալով լրագրողների հետ, գործնականում անպատասխան է թողել լրատվաքաղաքական թոփ-դիլեման՝ Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան հարցադրումը: Տեսականում Գագիկ Ծառուկյանն իհարկե վարվել է իրավիճակին լիովին համարժեք՝ ասելով, որ խորհրդարանի ընտրությանը 50+1 տոկոս ձայն ստացած ՀՀԿ-ի որոշումն է […]

Ազատեցին. Հայկական Ժամանակ

Թերթին հայտնի դարձավ, որ Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը մեր հեւո զրույցում հաստատեց նաեւ Աժ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։ «Էրիկ Սինասյանն ազատվել Է սեփական դիմումի համաձայն»,– նշել Է Արսեն Բաբայանը։ Թերթի տեղեկություններով, այս պաշտոնին հավակնում Է Ռուբեն Գրիգորյանը, որը Աժ աշխատակազմի ղեկավարի օգնականն Է Ավելին նա արդեն […]

Ում է զոհաբերելու. Ժողովուրդ

ՊՆ-ում լայնածավալ փոփոխություններ կատարելու առաքելությամբ նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող կադրային փոփոխություններն ու սպաներին իրավապահ մարմիններին հանձնելու հաճախակիացած դեպքերը ՀՀ ՊՆ-ում լարված մթնոլորտ են ձեւավորել։ Բոլորը շունչները պահած՝սպասում են, թե Սերժ Սարգսյանի անվերապահ վստահությունը վայելող Սարգսյանը ում է «զոհաբերելու» հաջորդիվ։ Օրաթերթին հայտնի դարձավ որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւս որոշ ժամանակ անց […]

Բախում Սարգսյանի եւ Կարապետյանի համակարգերի միջեւ. ինչ է ասվել ՀՀԿ թիմին. Ժամանակ

– Օրերս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապագա վարչապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ի կարծիքը կձևավորվի գալիք տարվա ապրիլին, մինչդեռ մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ականները նշում էին, որ վարչապետի փոփոխության հարց իրենց օրակարգում չկա: Ըստ Ձեզ՝ ինչ-որ բա՞ն է փոխվել: – ՀՀԿ-ն այս պահին վարչապետի օրակարգ չունի: Այսինքն՝ թիմին հստակ չի տեղեկացվել […]

Բոյկոտում է. Ժամանակ

Նախօրեին թերթի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ներդրողների ակումբին» չմիանալու պատճառների մասին սկզբում ասել է. «Այդ հարցը պետք է իրանց տաք՝ ինչի չհրավիրեցին», ապա շարունակել. «Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է՝ միացել է: Ես չեմ կարող բոլոր տեղերում մասնակցել, միանալ: Հազար գործ եմ անում: […]

Նախկին վարչապետը պնդում է ՝ Հայաստանը միջուկային զենք ունի. Հայկական Ժամանակ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին պնդում է, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Նման հայտարարություն նա արել է ադրբեջանական haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում, որը տեղի է ունեցել լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի շրջանակներում: Ե՞րբ եւ որտեղի՞ց է Հայաստանը ձեռք բերել այդ զենքը, որտե՞ղ է պահվում կամ ինչու՞ չի կիրառվում: Բագրատյանը, սակայն հրաժարվեց մեկնաբանել […]

Առանց Ծառուկյանի. Հայկական Ժամանակ

ՀՀ ԱԻ նախարարությունը ստուգումներ է իրականացրել թվով 45 գազալցակայանում եւ հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք: Արձանագրություններ են կազմվել եւ 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ հրդեհների հավառման, վերլուծության եւ հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը: Արձանագրություններ […]

ԱԺ-ում «չորով» են դրել գեներալին էլ. Հրապարակ

ԱԺ-ում լրիվ նոր բարքեր են. նոր նստաշրջանին ընդառաջ կարգուկանոն է հաստատվում ոչ միայն պատգամավորների հաճախելիության ու նիստերին մասնակցության պահով, այլեւ` աշխատակազմի։ Այն բավականաչափ օպտիմալացվել է, մանավանդ՝ հաշվապահական-ֆինանսական բլոկը, միջանցքներում ակուրատնի վիճակ է, կենցաղային բլոկում՝ դե, զուգարաններում, էլի, առաջվանը չէ` օճառ կա, անձեռոցիկներն ու զուգարանի թուղթը տեղում են, ԱԺ ղեկավար կազմի բջջային, աշխատակազմի-պատգամավորների քաղաքային հեռախոսների խոսելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի