05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ-ում «չորով» են դրել գեներալին էլ. Հրապարակ

ԱԺ-ում լրիվ նոր բարքեր են. նոր նստաշրջանին ընդառաջ կարգուկանոն է հաստատվում ոչ միայն պատգամավորների հաճախելիության ու նիստերին մասնակցության պահով, այլեւ` աշխատակազմի։ Այն բավականաչափ օպտիմալացվել է, մանավանդ՝ հաշվապահական-ֆինանսական բլոկը, միջանցքներում ակուրատնի վիճակ է, կենցաղային բլոկում՝ դե, զուգարաններում, էլի, առաջվանը չէ` օճառ կա, անձեռոցիկներն ու զուգարանի թուղթը տեղում են, ԱԺ ղեկավար կազմի բջջային, աշխատակազմի-պատգամավորների քաղաքային հեռախոսների խոսելու լիմիտն է կրճատվել, օգնականների հարցը չորով է դրվել»,- հիացմունքից խեղդվելով՝ պատմում էր մեր պատգամավոր զրուցակիցը:

Ի՞նչ ասել է` «չորով»: «Ոչ մեկը չի կարող իր որդուն կամ աղջկան դարձնել օգնական»: Չէ-հա՜: «Հաստատ. Սեյրան Սարոյանը՝ քեզ օրինակ. չկարեցավ իր տղուն օգնական դարձնել»: Էսօր չկարեցավ, վաղը` կկարենա։ «Չէ, որոշել են որեւէ մեկին ինդուլգենցիա չտալ»: Ի դեպ, ԱԺ նախկին հաշվապահը դիմում է գրել՝ հեռացել, եւ նրա փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավարն աշխատանքի է ընդունել «Արաբկիր» բժշկական կենտրոնի երկարամյա հաշվապահին :

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ