Բոյկոտում է. Ժամանակ
Նախօրեին թերթի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ներդրողների ակումբին» չմիանալու պատճառների մասին սկզբում ասել է. «Այդ հարցը պետք է իրանց տաք՝ ինչի չհրավիրեցին», ապա շարունակել. «Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է՝ միացել է: Ես չեմ կարող բոլոր տեղերում մասնակցել, միանալ: Հազար գործ եմ անում: Ես իմ գործերն ունեմ, պարտադիր չէ, որ բոլորը միանան: Լավ կազմակերպություն է, ժամանակ է պետք, որ իրենք կարողանան իրենց մտքերն իրականացնել»:
Նշենք, սակայն, որ «Ներդրողների ակումբին» Աբրահամյանի չմիանալու իրական պատճառը Կարեն Կարապետյանի հետ լարված հարաբերություններն են» :
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: