25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Էլիտան, այդ թվում Աբրահամյանն ու Բեգլարյանը խնջույքի են Մոսկվայում. Հայկական ժամանակ

Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ մի շարք գործող եւ նախկին պաշտոնյաներ՝ այդ թվում Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Բեգլարյանը, հրավիրված են «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքին: Այս մասին գրում է ռուսական մամուլը: Հարսանիքը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 16-ին:  Խնջույքը տեղի է ունենալու «Սաֆիսա» […]

Պուտինը եկել է Վանաձոր. Ժամանակ

Պուտինիզմը հասավ Վանաձոր։ Թերթի տեղեկություններով՝ վերջերս Վանաձորի զբոսայգիներից մեկում տեղադրվել է Պուտինի բոյով մեկ նկարը, որի հետ վանաձորցիները կարող են անմահանալ։ Այս նկարը, թերեւս, տեղադրել է Վանաձորի քաղաքապետարանը՝ պուտինյան շունչը Վանաձորում տարածելու համար։ Չի բացառվում, որ սա «Լուսավոր Հայաստան»-ի հետ «մարտնչող» Վանաձորի քաղաքապետարանի պատասխանն է ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկությանը։ Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է. Իրատես

2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է՝Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ վերնախավին այս ակնարկը հասել է իշխանության ամենաբարձր օղակից: Սակայն այս մասին նախագահականը չի շտապում հայտարարել, որովհետեւ ուզում են հասկանալ, թե այս ընթացքում ով ինչպես է իրեն դրսեւորելու: Այսինքն` «Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան» երկընտրանքում ով ինչպես կկողմնորոշվի: Սա նաեւ հետաքրքիր ստուգատես է լինելու շատերի […]

Բանկերում վախեցած են. «քցելու» նոր տարբերակ է կիրառվում. Հրապարակ

Մինչ խորհրդարանը քննարկում Է «Հիփոթեքային վարկավորման մասին» օրենքի նախագիծը, եւ բանկերի շահերը պաշտպանողների պակաս չկա, ընթերցողն ուշագրավ մանրամասներ պատմեց բանկերի գործունեությունից։ Պարզվում է՝ այս ոլորտում սկսվել է «վարկեր փախցնելու» գործընթաց։ Իքս բանկից զանգում են անծանոթ քաղաքացուն եւ ասում՝ մենք տեղյակ ենք, որ Դուք վարկ ունեք (թե որտեղից գիտեն, ինչպես են ձեռք բերել բանկային գաղտնիք պարունակող […]

Հասարակաց տո՞ւն եք ուզում. Հայկական Ժամանակ

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել եւ տեղեկացրել, որ եկեղեցաշինությանը հատկացվող փողերը կարելի է ծախսել ոյետականաշինության մեջ։ Նրա կարծիքը, սակայն, չի կիսամ իրեն աստվածավախ համարող եւ եկեղեցասեր, Աժ պատգամավոր Վարդան Ղուկասյանը։ Թերթի հետ զրույցում Ղուկասյանն ասաց. «Ես համամիտ չեմ Բագրատյանի հայտարարության հետ։ Ինչ ասել է, ինքը գիտի, բայց ես դրան կողմ­նակից […]

Վրայի դաջվածքները տեսե՞լ եք. գորիսեցիները՝ վարչապետին. Հրապարակ

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` երեկ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Առուշ Առուշանյանը: Հիշեցնենք, որ օրերս Վաչագան Ադունցը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ երկարատեւ հակամարտությունից հետո, հրաժարականի դիմում գրեց, թերեւս` ոչ իր կամքով։ Բանն այն է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում էր «ղեկավարել» մարզն իր կադրերի, այդ թվում՝ Գորիսի քաղաքապետի միջոցով, իսկ Վահե Հակոբյանը որոշել […]

Խնդիրը արտոնյալներն են. Ժողովուրդ

Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց դատավորների ծանրաբեռնվածության եւ դատական գործերը համապատասխան ժամկետներում նշանակելու հարցը։ Ձեր կողմից Դատական օրենսգրքում փոփոխություններ են արվել։ Արդյո՞ք այդ փոփոխությամբ դատարանների նախագահները մյուս դատավորների հետ հավասարաչափ գործեր կունենան քննելու, թե էլի կլինեն արտոնյալներ,օրաթերթի այս հարցին Աժ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, «Խնդիրը արտոնություններն են. եթե նայեք դատարանների նախագահների՝2015թ. որոշումը, կտեսնեք, որ […]

Կրկնակի ստուգում՝ ԱԱԾ-ով էլ. Հրապարակ

Վերջին շրջանում ահազանգեր ենք ստացել մի շարք քաղաքացիներից, ովքեր մեր ուշադրությունն են հրավիրում Վրաստանից Հայաստան ուղեւորվելիս սահմանային անցման ընթացքում ծագող որոշ անհարմարությունների վրա։ Նրանք հիմնականում նշում են, որ Վրաստանից Հայաստան գալիս՝ Բագրատաշենի անցակետում, քա­ղաքացիներն անձնագրային պարտադիր ստուգում են անցնում եւ ենթարկվում մաքսային զննության (մեքենաներն ու ուղեբեռը)՝ հատելով մաքսային սահմանը։ Որպես կանոն, մաքսային մարմնի աշխատողներն անպայման […]

«Բանանի արքայի» պատգամավորական թուլությունը. Հրապարակ

Ազգային ժողովում պատգամավորներ կան, որոնց մեկ սենյակը չի բավարարում, երկուսն է պետք, մեկը՝ իրենց համար, մյուսը՝ օգնականի։ Բայց պատգամավոր էլ կա, որ երեքսենյականոց «բնակարան» է «կառուցել». ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն Աժ նոր մասնաշենքի 4-րդ հարկում 3 սենյակ է գբաղեցրել՝ գրավելով հարեւան 2 աշխատասենյակները։ Դրանք միացրել է իրար, եւ մինչեւ հիմա […]

Սպառնացել է պայթեցնել. ինչ է կատարվում Էջմիածնում. Ժողովուրդ

Էջմիածնում անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում։ Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա հունիսին էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած կիճակում դանակի սպառնալիքով առեւանգել էր էջմիածին-Երեւան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղեւորներով ու ջարդուփշուր արել։ Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպես պատճառված վեասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել։ Բայց նա ոչ միայն չի վճարել գումարը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի