14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հասարակաց տո՞ւն եք ուզում. Հայկական Ժամանակ

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել եւ տեղեկացրել, որ եկեղեցաշինությանը հատկացվող փողերը կարելի է ծախսել ոյետականաշինության մեջ։ Նրա կարծիքը, սակայն, չի կիսամ իրեն աստվածավախ համարող եւ եկեղեցասեր, Աժ պատգամավոր Վարդան Ղուկասյանը։ Թերթի հետ զրույցում Ղուկասյանն ասաց.

«Ես համամիտ չեմ Բագրատյանի հայտարարության հետ։ Ինչ ասել է, ինքը գիտի, բայց ես դրան կողմ­նակից չեմ։ Ես երբեք չեմ մտածում նման բաների մասին»։

Այն հարցին, թե ինչ նպա­տակ կա այդքան եկեղեցի կաոուցելու մեջ, Ղուկասյանը մեկնաբանեց, որ հայ ագգը շատ մեղքեր է գործում, եւ դրանք քավելու համար շատ եկե­ղեցիներ են անհրաժեշտ։ «Դուք ուզում եք, որ ես մի բան ասեմ ու իրա հետ կռվե՞մ, չեմ ասելու։ Ինչքան եկե­ղեցիներ լինի, այնքան լավ, մարդիկ այդքան աղոթքի տեղ կունենան, եւ դա կլինի իրենց գործած մեղքերի փրկության վայրը։ Ի՞նչ, հասարա­կաց տներ շատ լինե՞ն, ոեստորաններ շատ լինե՞ն, թե° եկեղեցիներ, որ փրկվենք, մեզ փրկության տեղ է պետք։ Ես հասարակաց տներից հեռու մարդ եմ, եկեղեցի եմ գնում»,– եզրափակեց Ղուկասյանը։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ