14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է. Իրատես

2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է՝Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ վերնախավին այս ակնարկը հասել է իշխանության ամենաբարձր օղակից:

Սակայն այս մասին նախագահականը չի շտապում հայտարարել, որովհետեւ ուզում են հասկանալ, թե այս ընթացքում ով ինչպես է իրեն դրսեւորելու: Այսինքն` «Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան» երկընտրանքում ով ինչպես կկողմնորոշվի:

Սա նաեւ հետաքրքիր ստուգատես է լինելու շատերի համար, թե ով ինչ չափով է պատրաստ Սերժ Սարգսյանին հաճոյանալու: Իսկ Կարեն Կարապետյանն էլ շատ հեշտ կարող է հասկանալ, թե ովքեր են իր «չարակամները»:

Գաղտնիք չէ, սակայն, որ երբեմն բավական անակնկալ նշանակումներ են լինում կառավարման օղակներում: Հնարավո՞ր է, որ վերջին պահին այս որոշումը փոխվի. Այս հարցին մեր աղբյուրը կտրուկ պատասխանեց, որ սա այդ դեպքը չէ, վճռական որոշումն արդեն կայացվել է»:

 Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ