05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամենակասկածելին «խոպանչիների» կանա՞յք են. Առավոտ

Որ անապահովության նպաստների համակարգը պետք է բարելավել՝ դա ակնհայտ է։ Կան մարդիկ, ընտանիքներ, որոնք ապրում են միջին կամ նույնիսկ միջինից բարձր նյութական ստանդարտներով, բայց չեն խորշում կոռուպցիոն սխեմաներ օգտագործելով՝ ստանալ այդ նպաստների գումարները՝ կտրելով դրանք իսկապես կարիքավորների բերանից։ Բայց այն, ինչ արվում է հիմա՝ «չափանիշների խստացում» անվան տակ, նախ՝ բացարձակապես չի խոչընդոտում վերոհիշյալ կոռուպցիոն սխեմաներին, երկրորդ՝ անարդար է այդ նույն կարիքավորների նկատմամբ։

Խոսքը, մասնավորապես, հետեւյալի մասին է. ընտանիքի տղամարդը ծայրահեղ կարիքից ելնելով մեկնում է «խոպաան», կինն այստեղ գործագուրկ է եւ իր երեխաներին պահում է «խոպանից» ուղարկվող գումարներով։ Ո՞ր դեպքում է Հայաստանում մնացած ընտանիքը համարվում կարիքավոր եւ, հետեւաբար, նպաստառու, որ դեպքում՝ ոչ։ Այդ հարցին շատ դժվար է պատասխանել։

 Մի ամիս ամուսինն ուդարկում է 100 դոլար, մեկ այլ ամիս՝ 500, իսկ լինում է, որ ընդհանրապես չի ուդարկամ։ Ընդ որում, մի անգամ նա կարող է փող փոխանցել բանկային համակարգի միջոցով, մի անգամ անձամբ բերել կամ ծանոթի միջոցով ուղարկել կանխիկով, մի անգամ էլ պարզապես խնդրում է ընկերոջը անհրաժեշտ մթերք գնել իր ընտանիքի համար՝ հետագայում «տեղը հանելու» պայմանով։
Արդյոք ամեն ամիս այդ կինը պետք է վազվզի համապատասխան ատյաններով՝ ապացացելա համար. որ կարիբավո՞ր է։ Հնարավո՞ր է արդյոք վերահսկել եւ օբյեկտիվ պատկերացում կազմել այդ՝ «խոպանից» ուղարկված գումարների մասին։ Ինձ թվում է՝ ոչ։ Պարզել, թե երբ են մարդիկ այս դեպբում պետությանը խաբում, երբ՝ ոչ, նույնպես, ինձ
թվում է, հնարավոր չէ։

Հայաստանում գուցե նաեւ այլ երկրներում նպաստառուները շահագրգռված են իրենց նյութական վիճակը ներկայացնել ավելի վատ, քան այն իրականում կա։ Բայց այդ կասկածանքով ընկնել փաստացի առանց ամուսինների մնացած կանանց հետեւից չեմ կարծում, թե դա ճիշտ է բարոյական եւ իրավական առումով, ու տեխնիկապես էլ դժվար
իրականացվելի է։

Գիտեմ, որ խիստ ականջահաճո բան պիտի առաջարկեմ, բայց գուցե արժե մտածել, որ մարդիկ անապահովության նպաստների առումով ընդհանրապես պետության հետ հույսեր չկապեն։ Որքան էլ տարօրինակ է, սակայն երբեմն նպաստով ապրելը կաշկանդում է մարդու՝ աշխատանքի գնալու ցանկությունը։ Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են 150 հազարանոց գործից հանուն 60 հազարանոց նպաստի։ Տրամաբանությունը պարզ է՝ 150 հագարն այսօր կա, վաղը կարող է չլինել, իսկ 60 հազարը պետականորեն երաշխավորված է։

Գուցե առաջարկս դաժան հնչի։ Բայց հատվածաբար ստուգել մարդկանց պարկեշտությունը, ինձ թվում  է ավելի դաժան է։

Արամ Աբրահամյան

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ