25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարչապետը կորցնում է վերահսկողությունը. Ժամանակ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երկու օր առաջ արած հայտարարությունը անկյունաքարային է դառնում Հայաստանի ապագա իշխանության կառուցվածքի ուրվագծման հարցում: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «Սամվել Կարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձևին […]

ՀՀԿ-ն բացում է փակագծերը. Սերժ Սարգսյանի նոր կարգավիճակը. Ժամանակ

Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր: ՀՀԿ-ում աստիճանաբար հանրությանը վարժեցնում են Սերժ Սարգսյանի համազգային մասշտաբի գաղափարին: Կասկածից վեր է, որ գործ ունենք ոչ թե գեղարվեստական ձևակերպման կամ պատկերավոր արտահայտության, այլ քաղաքական […]

Կհամարձակվե՞ն ասել՝ «կորեք գրողի ծոցը». Իրատես

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը՝ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության հետ համատեղ, սեպտեմբերի 26-ին Երևանում կազմակերպել էր «Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան» կազմակերպությունը որպես այլասերումների եւ պետական հեղաշրջումների հովանավոր» անվանմամբ համաժողով։ Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է  վճռորոշ փուլ։ […]

Տավարի մսի՝ մինչեւ 5 000 դրամ թանկացումը եւ Սամվել Ալեքսանյանի՝ Իրաքյան Քրիդստանի հետ կապը. Հրապարակ

Որոշ աղբյուրների տեղեկացմամբ՝ տավարի մսի ներկա եւ սպասվող թանկացումները՝ մինչեւ 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլեւ մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի՝ տավարի մսի «արտահանմամբ» անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան։ Այն, որ Ալեքսանյանը Քրդստանի հետ «ջերմ» կապերի մեջ է (Ապարանի գյուղերում է ապրում հայաստանյան քրդերի մեծ մասը) եւ տարին մի քանի անգամ […]

Վարդան Ղուկասյանը տան վարձն է ուզում. Ժողովուրդ

«Ծառուկյան» խմբակցության պատ­գամավոր, Գյումրու նախկին քաղաքա­պետ Վարդան Ղուկասյանը դիմել է Աժ ղեկավարությանը, որպեսզի Աժ-ն փոխհատուցի Երեւանում վարձակալած իր բնակարանի գումարը։ Այս մասին Վ. Ղուկասյանը հայտնել է, որ օրենքը դա թույլ է տալիս։ «Ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»։ Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երեւան գնալ-գալը բարդ է, Ղուկասյանը պատասխանել է. «Դա ո՞ւմ գործն […]

Ռեկետ. Ժամանակ

Պետեկամուտների կոմիտեն շարունակում է հսկիչ գներ կիրառելու եւ ներկրողների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերը չընդունելու իր գործելաոճը։ Թերթի տեղեկություններով՝ ՀՀ գործարարներից մեկը, ում անունը առայժմ չենք հայտնում, ԵՏՄ երկրներից ներկրած իր ավիաբեռը տեւական ժամանակ է, ինչ չի կարողանում մաքսազերծել, քանի որ ՊԵԿ–ը նրանից պահանջում է կա՛մ ավելի բարձր գնով հաշիվ-ապրանքագիր ներկայացնել, կամ էլ սպառնում է կիրառել իր հսկիչ […]

Վարչապետի փեսան՝ անցանկալի. Ժամանակ

Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապե­տյանի փեսան, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը: Նրա լիազորությունները փոխվելու են, և այսուհետ նա վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որն ավելի եկամտաբեր է: Թերթի տեղեկություն­ներով՝ նրա ոլորտային այս տեղա­փոխությունը պայմանավորված է ամերիկյան կողմի դժգոհություննե­րով: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայ­տարարել էր ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի […]

Աշխատավարձի եւ թոշակի բարձրացում կլինի՞. Հայկական Ժամանակ

Հաջորդ տարվա՝ 2018 թվականի պետակսւն բյուջեի նախագծում կառավարությունը լուրջ ավելացնելու է կապիտալ բնույթի ծախսերը։ Ինչպես սեպտեմբերի 28-ին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, հաջորդ տարվա պետբյուջեում կապիտալ բնույթի ծախսերը կկազմեն ավելի քան 170 միլիարդ դրամ, ինչը շուրջ 80 տոկոսով ավելի է այս տարվա նույն ծախսերից։ Ընդհանուր առմամբ, հաջորդ տարվա պետական բյուջեում կառավարությանը նախատեսում է հավաքագրել […]

Քրեական գործ է հարուցվել. Ժողովուրդ

Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հովանավորյալ Արամ Բեյբությանի սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա հարուցվել Է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր. 117-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, եւ 137 հոդվածի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու, սպառնալիքը հատկանիշներով։ Այս մասին օրաթերթին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով որ գործը տեղափոխվել Է ՀՀ քննչական […]

Ավիատոմսերի շուկայում իսկական «բարդակ» է. Հրապարակ

Հայաստանյան ավիատոմսերի շուկայում, մեղմ ասած՝ «կառավարելի քաոս» է, իսկ ավելի կոպիտ ասած՝ իսկական «բարդակ»։ Տոմսերը, անգամ շատ մատչելի համարվող վրացական ուղղությամբ, թանկանում են «հրաշամանուկի» նման՝ վայրկյան առ վայրկյան. «մենեջեր» կազմակերպությունները երեկոյան մի գին են ասում, առավոտյան գնում կատարելիս, պարզվում է՝ երկու տոմսից մեկը թանկ է, մյուսը ՝ ավելի թանկ։ Պատճառաբանությունները զանազան–զարմանազան են, բայց հիմնականը «վերջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի