13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ռեկետ. Ժամանակ

Պետեկամուտների կոմիտեն շարունակում է հսկիչ գներ կիրառելու եւ ներկրողների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերը չընդունելու իր գործելաոճը։ Թերթի տեղեկություններով՝ ՀՀ գործարարներից մեկը, ում անունը առայժմ չենք հայտնում, ԵՏՄ երկրներից ներկրած իր ավիաբեռը տեւական ժամանակ է, ինչ չի կարողանում մաքսազերծել, քանի որ ՊԵԿ–ը նրանից պահանջում է կա՛մ ավելի բարձր գնով հաշիվ-ապրանքագիր ներկայացնել, կամ էլ սպառնում է կիրառել իր հսկիչ գինը՝ բնականաբար, ավելի բարձր, որպեսգի հնարավորինս շատ մաքսատուրք պոկի։

Ինչպես հայտնի է, մաքսազերծման դեպքում ներկրողները գործ են ունենում բեռնափոխադրող կարգոների հետ, որոնց աշխատանքն իր ձեռքում է կենտրոնացրել ՊԵԿ նախագահ Վարդան
Հարությունյանը՝ «Գազպրոմ-Արմենիայի» նախկին գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանի միջոցով,
որին իր հետ այդ համակարգ է տեղափոխել։ Իսկ տվյալ ավիաբեռի մաքսազերծումը ոչ միայն ուշացնում են, այլեւ ներկրող գործարարին հետապնդում են քննչական ծառայությունների միջոցով։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ