25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սամվել Կարապետյանի «անակնկալը». «Ժամանակ»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանը հայտարարել է, որ առաջիկա հեռուստամարաթոնի ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ անակնկալի կամ ինչ գումարի մասին է:  Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերի հիմնական դոնորն է և նրա վարչապետության ֆինանսավորողը: Հաջորդ ամիս Սամվել Կարապետյանի անակնկալը ևս […]

«Կրիզիս» ԵՊՀ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ-ում գնալով վիճակը լարվում է: 60 տոկոսով կրճատվել են դասախոսների աշխատավարձերը, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը: Տասնյակ դասախոսներ պատրաստվում են ազատվել աշխատանքից: Նրանք մինչ օրս չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձն, այն դեպքում, երբ նախկինում նախորդ ամսվա աշխատավարձն ամենաուշը ստանում էին հաջորդ ամսվա առաջին իսկ օրը: Նշենք, որ չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բազմիցս […]

Աբսուրդ՝ կորել է «կագեբեի պադվալից». Հրապարակ

Զավեշտալի իրավիճակի առաջ են կանգնել մեր իրավապահները։ Պարզվում է՝ գողություններ կատարվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակարաններից, աշխատավայրերից, այլեւ անգամ քրեակատարողական հիմնարկներից, իսկ որ առավել աբսուրդ է՝ «կագեբեի» շենքից։ Պարզվում է՝ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանությւսն գործով մեղադրյալ Սուրեն Երեմյանին՝ Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբորը, ձերբակալելուց հետո տեղափոխել են ԱԱԾ եւ այնտեղ […]

Վարդան Հարությունյանը փոշմանե՞լ է. Հրապարակ

ՊԵԿ-ում կւսդրային փոխատեղումները շարունակվում են :Դատելով վերջին փոփոխություններից՝ կարելի է ասել, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը դարձյալ սկսում է ապավինել հին, փորձված կադրերին։ Թերթի տեղեկություններով՝ իր տեղը զիջելու է նախ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության ղեկավար Դավիթ Դավթյանը, ում տարիներ շարունակ հովանավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ, «Փեթակի» սեփականատեր, «Արցախ» հայրենակցական միության ղեկավար Վարուժան […]

Կոտրում են. Ժողովուրդ

Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն էլ երեկ արժանացել է կառավարության հավանությանը: Ըստ այդմ, քանի որ հիմա դեպքի վայրի պահպանությունը դրված է միայն հետաքննության մարմիններից ոստիկանության եւ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների վրա, քննչական կոմիտեն առաջարկում է այդ ցանկում ներառել նաեւ հետաքննության մյուս մարմիններին՝ հարկային, մաքսային, ԱԱԾ: […]

Ալիեւը կորցնելու ոչինչ չունի՝ վա բանկ է գնում. Ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունելով Եվրամիության խորհրդի անվտանգության եւ հարեւանության քաղաքականության Կոմիտեի պատվիրակությանը՝ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, որոնք կապված են Ղարաբաղյան խնդրի ու Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության հետ: Ալիեւը դժգոհություն է հայտնել Եվրոպայից Ադրբեջանին չաջակցելու եւ հակառակը՝ Հայաստանին ցուցաբերվող քաղաքական աջակցության համար՝ ղարաբաղյան խնդրում: Ալիեւը հայտարարել է, որ իրենք Եվրոպայի խորհրդին անդամակցում […]

Նոր սկանդալ. թուրքական «Dosa»-ն՝ Հայաստանում. Ժամանակ

Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ նոր մարած, հիմա էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր: Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այդ սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում: Ընդ որում, մեր տեղեկություններով, թուրքական բլղուրը շուկայում հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի, խանութներում ևս չկա անվտանգության սերտիֆիկատի պատճենը, […]

«Սեւ ցուցակում». Հայկական Ժամանակ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող «Դանինի» ՍՊԸ-ն 3 տարով հայտնվել է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը ստանալով ՀՀ ֆինանսների նախարարության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի գրությունը եւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը՝ վարույթ է իրականացրել: Ֆինանսների նախարարությունն էլ իր հերթին ստացել է ՀՀ պաշտպանության նախարարության […]

Կողմնորոշվեք ՝ «Իգլան» եւ «Իսկանդե­րը» ուզո՞ւմ եք . Առավոտ

«Իմ ասածը բխում է Հայաստա­նի անվտանգության ոազմավարություից, ՀՀ-ի ռազմական դոկտրինից եւ առնվազն մի քանի տասնամյակների իրողություններից։ Առաջին ՝ աշխարհում, բացառությամբ որոշ գերտերությունների, ի դեպ, վերապահումներով, հայտնի չէ մի երկիր, որը միայնակ կարող է ամբողջությամբ եւ կատարյալ պաշտպանական հա­մակարգ ունենալ։ Դա լինում է այս կամ այն ոազմաքաղաքական դաշինքի հետ սերտ համագործակցելով կամ անդամակցելով այդ դաշինքին»,– թերթի […]

Վարչապետը հատ-հատ տանում է Ծառուկյանի տակից. Ժամանակ

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը անցյալ շաբաթ թերթի հետ զրույցում խոստորեն քննադատել էր կառավարությանը, իսկ նրա կուսակից Վարդան Բոստանջյանը, ով չափազանց շատ է սիրում այս և առհասարակ բոլոր վարչապետներին, կառավարություններին ու ընդհանրապես իշխանություններին, նրան հրապարակայնորեն՝ մամուլով մեղադրել է դպրոց չգնալու և գիտելիքի պակասի մեջ։ Մենք չգիտենք, թե ինչ կարծիքի է Միքայել Մելքումյանը Վարդան Բոստանջյանի մասին, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի