29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կողմնորոշվեք ՝ «Իգլան» եւ «Իսկանդե­րը» ուզո՞ւմ եք . Առավոտ

«Իմ ասածը բխում է Հայաստա­նի անվտանգության ոազմավարություից, ՀՀ-ի ռազմական դոկտրինից եւ առնվազն մի քանի տասնամյակների իրողություններից։ Առաջին ՝ աշխարհում, բացառությամբ որոշ գերտերությունների, ի դեպ, վերապահումներով, հայտնի չէ մի երկիր, որը միայնակ կարող է ամբողջությամբ եւ կատարյալ պաշտպանական հա­մակարգ ունենալ։ Դա լինում է այս կամ այն ոազմաքաղաքական դաշինքի հետ սերտ համագործակցելով կամ անդամակցելով այդ դաշինքին»,– թերթի հետ զրույցում ասաց Աժ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը։ Երեկ խորհրդարանում քննարկվում էր ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնազրի վավերացման հարցը։

Իր ելույթում էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Հայաստանը միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը»։ Այս արտահայտությունը երեկ շատ քննարկվեց նաեւ խորհրդարանից դուրս։ Քննարկումներն Աժ փոխխոսնակին չեն կաշկանդել, ոչ էլ դրդել են վերանայել կարծիքը։

Հաստատե­լու համար իր տեսակետը՝ թերթի զրուցակիցը օրինակներ է բերում։ Ասում է՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը, Մերձբալթյան երկրները, Լեհաստանը, ԵՄ անդամ Կիպրոսը, որոնք, ըստ իրենց, ունեն բավականին լուրջ մարտահրավերներ եւ սպառնալիքներ, ընդունում եւ հայտարարում են, որ առանց ՆԱՏՕ-ին անդամակցության իրենք չեն կարող միայնակ եւ ամբոդջությամբ լուծել իրենց անվ­տանգության հարցերը։ Հավելում՝ Հայաստանը, եւս ունենալով տարբեր սպառնալիքներ Թուրքիայից եւ Ադրբեջանից, անդամակցում է ՀԱՊԿ-ին։

«Բնականաբար, երբ ասում ենք պաշտպանական համակարգ, նկատի չունենք միայն ավտոմատով գնալ այնտեղ եւ կռվել։ Մենք նկատի ունենք եւ սպայական կազմի վերապատրաստումները,

եւ տեխնիկական զինումները, եւ մատչելի գներով զինվորական տեխնիկա ստանալը։ Բա եթե մենք միայնակ ամբողջությամբ կարող էինք իրականացնել դա, ռուսական ոազմաբազան այստեղ ի՞նչ է անում։ Ձեւի համա՞ր ենք պահում։ «Իսկանդերը», «Իգլան», «Ստելան» մե՞նք ենք արտադրում։ Նրանք, ովքեր խոսում են այն մա­սին, թե Հայաստանը միայնակ եւ ամբողջությամբ կարող է ունենալ կատարյալ պաշտպանական հա­մակարգ, կա՛մ տվայտանքների մեջ են, կա՛մ գբաղված են քա­ղաքական ավանտյուրայով։

Կողմնորոշվեք ՝ «Իգլան» եւ «Իսկանդե­րը» մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»,֊ ասում է էդուարդ Շարմազանովը՝ կրկնելով՝ Հայաստանը մտել է ռազմաքաղաքական դաշինք, տվյալ պարագայում՝ ՀԱՊԿ, իր անվտանգությունն առավել ամուր եւ ամբողջական պահելու համար։ «Ի՜նչ է, Լեւոն Տեր-Պետրոսյանը,

Ռոբերտ Քոչարյանը, հիմա Էլ Սերժ Սարգսյանը ձեւի համար են հա՞ Հայաստանում պահել ռուսա­կան ոազմաբազան»,– ընդդիմախոսներին հեգնում է Աժ փոխխոսնակը։ Նաեւ հավելում՝ 21-րդ դարում «Իսլամական պետության» եւ ահաբեկչության սպառնալիքի առջեւ նույնիսկ եվրոպական կատարյալ ժողովրդավարական երկրները չեն կարողանում միայ­նակ ապահովել իրենց անվտանգությունը։

«Ես նոր բան չեմ ասել, եթե այդ մարդիկ նոր են արթնացել՝թող սթափվեն. ռուսական ոազմաբազան տարիներ շարու­նակ այստեղ է եւ այստեղ է նախեւառաջ ՀՀ-ի անվտանգության եւ պաշտպանական համակարգի համար։ Եթե իրենք դեմ են Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿին, դա էլ քաղաքական ճաշակի խնդիր է։ Մենք գտնում ենք, որ ՀՀ-ն պետք է շարունակի մնալ ՀԱՊԿ-ում և զրագացնի իր անվտանգային համակարգը ՌԴ-ի հետ։ Բայց անկախ նրանից ՝ Հայաստանը կլինի ՀԱՊԿ-ում, թե ՆԱՏՕ-ում, միայնակ չի կարող ունենալ ամբողջական եւ կատարյալ պաշտպանական համա­կարգ»,– պնդում է թերթի զրուցակի­ցը։

Դիտարկմանը ՝ ամենով հան­դերձ, ապրիլյան պատերազմը «ջրի երես» հանեց հայ-ռուսական հարաբերությունների խնդրահարույց կողմերը, մանավանդ, մինչ այդ եւ այդ պատերազմական գործողություններից հետո առավել եւս ՌԴ-ն շարունակում է սպառազինել ՀՀ-ի հակառակորդ կողմին, Աժ փոխխոսնակը հայտնի հակադարձումն է հնչեցնում. «Ինձ հայտնի չեն կատարյալ եւ իդեալական ոազմաքաղաքական դաշինքներ»։

Օրինակներ էլ է բերում. «Նույն ՆԱՏՕ-ն, որը համարվում Է բավական լուրջ ոազմաքաղաքական կառույց, ունի անդամներ, որոնք միմյանց հետ լուրջ խնդիրներ ու­նեն։ Օրինակ՝ 2003 թվականին ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ը Իրաքում ցամաքային օպերացիա էր ցան­կանում իրականացնել. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չտրամադրեց իր տարածքը։ ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան դեմ հանդես եկավ ԱՄՆ-ի որոշմանը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 1974 թվականին բռնազավթեց ԵՍ անդամ Կիպրոսի 40 տոկոսը։ Թուրք-հունական ռազմական հարաբերաթյանները բավական լարված են»։ Թերթի զրուցակիցը հատուկ ընդզծում է. «Հայաստանը ՌԴ-ի համար չի մտել ՀԱՊԿ, եւ ՌԴ-ի համար չենք պահում ռուսական ոազմաբազան։

Ռուսական ոազմաբազան Հայաստանում է, որովհետեւ դա բխում Է ՀՀ-ի պետական անվանգության շահից։ Այսօրվա Թուրքիան մանավանդ, իր նախագահով եւ ոչ ադեկվատ վարքագծով, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար ՝ իր կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ միասին»։ Նկատեցինք ՝ զուցե վրդովեցնում է այն, որ հայ իշխանավորները Հայատանում ռուսական ոազմաբազայի գոյությունը ներկայացնում են բացառապես Հայաստանի շահի տեսանկյունից, մինչդեռ ՌԴ-ն էլ իր շահերն ունի, եւ այս տեսանկյունից արդեն այդ ռազմաբազայի զոյությունը փոխշահավետ է։

էդու­արդ Շարմազանովը համամիտ է՝ շահը երկկողմ է. ՌԴ-ն Կովկասում իր հետաքրքրություններն ունի, ռազմաբազայի գոյությունն էլ Հայաստանին ձեռնտու է. «Քաղաքականության մեջ միակողմանի շահ չի լինում, եւ հայ իշխանավորները որեւէ պարագայում ռուսական ոազմա­բազան բացառապես Հայաստանի շահի տեսանկյունից չեն ներկայացնում։ Հայաստանի անդա­մակցումը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին չպետք է դիտարկել որպես լավություն ՀԱՊԿ անդամ երկրներին կամ ռուսական կողմին։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ