25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դառը ճշմարտություն 2018թ.-ի ապրիլի մասին. Ժամանակ

Կգա ժամանակը, և կխոսենք այդ մասին, ու կտրվի հարցի պատասխանը, թե ով է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլից հետո: Այդ ստանդարտ պատասխանը տրվում է ի պատասխան բոլոր հարցադրումների, որ ուղղվում են իշխանությանը՝ կապված 2018-ի խնդրի հետ: Մեծ հաշվով, հարց է առաջանում, թե ի՞նչ է անելու հանրությունը, եթե իրեն չբավարարի այն պատասխանը, որ տրվելու է վարչապետի […]

«Մենք էն ժամանակ ռուսներին սահմաններ ենք տվել». Ժամանակ

Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակ­ցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը թերթի հետ զրույցում ու­շագրավ «բացահայտում» է արել: Անդրադառնալով ԱԺ-ում հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավե­րացմանը և դրա շուրջ ընդդի­մադիր ուժերի քննադատությանը՝ Գրիգորյանը նշել է. «Շատ կարևոր հենակետեր Հայաստանում ռուսական զորքն ա պահում, ռուսական ծառայություն­ները: Պարապ մարդիկ խոսում են, որ ասեն՝ յանի իրանք էլ բան գիտեն: Դա գործընթաց էր, որ […]

Օլիգարխների հետեւից. ՊԵԿ նախագահը կձգի՞. Հայկական Ժամանակ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն օրեր առաջ հրավիրած մամուլի ասալիսում պատասխանելով թերթի հարցին՝ ասել էր, ու հարկային ստուգումներ իրականացվում են ռիսկային ընկերություններում: Այդ ընկերություններին ընտրում է համակարգիչը եւ ստուգման նախ­նական պլան է լինում ։ Այսինքն 2016 թվականին որոշվում է, թե որ ընկերությունում պետք է ստուգումներ իրականացվեն 2017 թվականին եւ այս տրամաբանաթյամբ՝ նախորդող եւ […]

«Կոնվերս» բանկը թալանել են պարզունակ ձեւով. Հայկական Ժամանակ

Երեկ առավոտյան ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը թալանել է «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը։ Թերթի տեղեկություններով բանկի մասնաճյուղը թալանած ան­ձը խոշոր չափի գործարք կատարելու պատրվակով նախապես պայմանավորվել էր կառավարչի հետ։ Նշանակված ժամին նա գնացել է բանկ եւ մտել կառավարչի սենյակ։ Նույն այդ տեղեկություններով, նա գրավոր տեսքով սպառնալիքներ է ներկայացրել, որում պահանջել է գումարը փոխանցել իրեն, […]

Արգամ Աբրահամյանին հրավիրել են Սերժ Սարգսյանի մոտ. «Հրապարակ»

Արտաշատի ընտրություններում «զադնի» չդնելու, ամեն կերպ իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնելու Աբրահամյանների նկրտումները կանխվել են նախագահականի կողմից. Արգամ Աբրահամյանին հրավիրել են Սերժ Սարգսյանի մոտ, որից հետո Արտաշատում ընտրությունների մասով այլևս լռություն է: Չնայած պնդմանը, որ Արգամը խիստ տպավորված է դուրս եկել նախագահի մոտից, ըստ որոշ աղբյուրների, նեղ միջավայրում ասել է․ «Ես էն օրերին ՀՀԿ ցուցակով հորս […]

Տհաճ ու տարօրինակ միջադեպ «Վարդաշեն» ՔԿՀ-ում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Դեռ նախորդ օրը մեզ տեղեկություններ էին հասել, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեզ հայտնի է դարձել, որ Հակոբջանյանի ազատման հիմքում մի տհաճ պատմություն է։ Բանն այն է, որ քաղաքացիական հայցով նախատեսված գումարը՝ «իսկը» վճարելու դիմաց կալանավորներից մեկին ազատել են, իսկ գումարը՝ մոտ 1մլն․ դրամի չափով, […]

«ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկը ցեխ է դրել՝ մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկում է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը։ «Առավոտ»-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել է, որ չի հավատում իշխանությունների բերած վիճակագրությանը, թե վթարների մեծ մասը լինում են աջ ղեկով մեքենաների հետ, հետևաբար մարդկանց անվտանգության մասին մտածելով՝ արգելում են: «Ես այստեղ տեսնում են հերթական կոռուպցիոն գործարքը, ՀՀԿ-ականներից ինչ-որ […]

Բենզինը թանկացել է. «Հայկական ժամանակ»

Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր լցակայաններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 400 դրամով: Ընդամենը երեք շաբաթ առաջ այդ տեսակի բենզինի մեկ լիտրը 360 դրամ էր: Փաստորեն, այն թանկացել է 11 տոկոսով: Տնտեսական  տրամաբանության տեսանկյունից բենզինի նման կտրուկ թանկացումը չունի որևէ հիմնավորում: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Ովքեր են ԵՊՀ-ի արտոնյալները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած այն բանին, որ կառավարությունը հանձնարարեց տնտեսել պետական միջոցները եւ գործուղումների մեկնել բացառապես էկոնոմ կարգով, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը շարունակում է անտեսել այս հրահանգը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթից հայտնի դարձավ, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամից մեկ հոգի օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 13-ը բիզնես կարգի ավիատոմսով մեկնել է, տոմսի արժեքն […]

Որքան արժե դատավորին կաշառելը Հայաստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2013թ. դեկտեմբերին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը դատական համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին հատուկ զեկույց էր հրապարակել՝ ներկայացնելով նաև կաշառքների «գնացուցակը»: Ըստ այդմ, առաջին ատյանի դատարաններում դատավճիռ կայացնում են 500-10.000 ԱՄՆ դոլարով, վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով: Զարմանալի զուգադիպությամբ՝ վերջին մեկ տարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի