16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Տհաճ ու տարօրինակ միջադեպ «Վարդաշեն» ՔԿՀ-ում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Դեռ նախորդ օրը մեզ տեղեկություններ էին հասել, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեզ հայտնի է դարձել, որ Հակոբջանյանի ազատման հիմքում մի տհաճ պատմություն է։ Բանն այն է, որ քաղաքացիական հայցով նախատեսված գումարը՝ «իսկը» վճարելու դիմաց կալանավորներից մեկին ազատել են, իսկ գումարը՝ մոտ 1մլն․ դրամի չափով, տվել են Հակոբջանյանին, որ վճարի։ Եվ քանի որ ոչ աշխատանքային օրեր են եղել, նա մի քանի օր չի վճարել այն։

Այդ մասին իմացել են վերևներում․ ստացվել է, որ առանց գումարը վճարելու մարդուն ազատել են։ Եվ քանի որ բանը հասել էր դիվանբաշուն, չեն կարողացել ծածկադմփոց անել այս պատմությունը, որոշել են ազատել Հակոբջանյանին՝ ձևակերպելով իր դիմումի համաձայն»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ