29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որքան արժե դատավորին կաշառելը Հայաստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2013թ. դեկտեմբերին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը դատական համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին հատուկ զեկույց էր հրապարակել՝ ներկայացնելով նաև կաշառքների «գնացուցակը»:

Ըստ այդմ, առաջին ատյանի դատարաններում դատավճիռ կայացնում են 500-10.000 ԱՄՆ դոլարով, վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով:

Զարմանալի զուգադիպությամբ՝ վերջին մեկ տարում կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալված դատավորների քրեական գործերում հենց այդ գումարներն են «շեշտվում»:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, ըստ պաշտոնական մեղադրանքի, 1000 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել: Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը` 600 ԱՄՆ դոլար, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը` 2 հազար դոլար:

Ու զարմանալին այն է, որ 4 տարի առաջ նախկին պաշտպանի ներկայացրած դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները չեն փոխվել՝ չնայած երկրում արձանագրված գնաճին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ