25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Երկու քարի արանքում. Իրավունք

Մինչ «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ՀՀ վարչապետն իր ընկերն է, այդ ընթացքում իրեն պատկանող հիմնարկներում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն սկսել է իրականցնել ստուգումներ։ Դրան զուգընթաց փոխվել է նաեւ Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հռետորաբանությունը։  Օրինակ՝ նրանցից Սերգեյ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում շեշտում է. «Իհարկե, դժգոհ ենք կառավարության […]

«Սեւ ցուցակ». Հայկական Ժամանակ

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Հանրապետական Կարեն Ճշմարիտյանին պատկանող «Էլբատ» փակ բաժնետիրական ընկերությունը 6 ամսով հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չու­նեցող ընկերությունների ցանկում։ Այդ ցանկը նաեւ կոչվում է «սեւ ցուցակ»։ «Էլբատ» ՓԲԸ-ն բանակին եւ այլ գերատեսչությունների տարիներ շարունակ մարտկոցներ է մատակարարել, սակայն մինչեւ 2017 թ. դեկտեմբեր որեւէ պետական գնման չի կարող մասնակցել։ Մանրամասներին ծանոթացեք […]

Եթե քաջություն ունենան խոսել մարտի 1-ի մասին. Հրապարակ

Ցուցակի 31 անձանցից ոմանք հայտնեցին իրենց պատրաստակամությունը, ոմանք նա­խընտրեցին զերծ մնալ դիմադրության ճակատից, ոմանք էլ դեռ լռում են։ Այ­նուամենայնիվ, սեպտեմբերի 30-ին ցուցակում տեղ գտած անձանցից 17-ը հանդիպել են փակ ֆորմատով։ Այս թեմայով թերթը զրուցել ենք իրավապաշտ­պան, քաղաքացիական ակտիվիստ Արմինե Առաքելյանի հետ, ով Սեֆիլյանի ցուցակի առաջին անունն է։ Իսկ Դուք եկե՞լ եք պայքարի այն դաշտ, որը […]

«Կրախի» առաջ. Ժողովուրդ

  Հայաստանի մարզերում գործող բուժհաստատությունները նոր դժվարությունների առաջ են կանգնել։ Պատճառը էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումն է։ Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսից մի քանի բուժհաստատություններ միացվել են էլեկտրոնային առողջության համակարգին։  Այսինքն՝ դրանց պետական պատվերի շրջանակում հաշվետվությունների կազմումն արդեն իսկ իրականացվում է համակարգի մի­ջոցով։ Համակարգի շահագործումն ապահովելու նպատակով կոնցեսիոն կառավարումն հանձնվել է միասնա­կան օպերատորին։ Ի դեպ, […]

Հանգիստ թողնել Տարոնին. Ժողովուրդ

Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւան քաղաքի կառավարման հարցով մի քանի դիտողություններ է արել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն, ինչպես պարզվում է, վարչապետի դիտողությունները Երեւանի քաղաքապետի սրտով չեն եղել, եւ նա փորձել է հարցերը կարգավորել Սերժ Սարգսյանի միջոցով: Վարչապետի մի քանի դիտողություններից հետո Տարոն Մարգարյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին եւ բողոքել Կարեն Կարապետյանից՝ խնդրելով, որ […]

Վտանգավոր է. Ժամանակ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե մտացածին են իր և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հակասության մասին տեղեկությունները, որ հրապարակվում են մամուլում: Նա ասել է, որ խոսքի ազատությունը հարգում է, սակայն մտադիր չէ մեկնաբանել ֆանտազիաները: Ֆանտազիա՞ է արդյոք պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի միջև հակասությունը: Մի բանում, իհարկե, Վիգեն Սարգսյանն […]

Միհրան Պողոսյանը անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) մտերիմ ընկերն է: Ըստ տեղեկությունների՝ համայնքը իր հսկողության տակ պահելու եւ Արթուր Ստեփանյանի նշանակման համար Միհրան Պողոսյանը անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին: Ի դեպ, նախկին թաղապետ Ա. Հանիսյանի պաշտոնանկությունը եւս կապվում է […]

Հեշտ չի լինի, շատ կոշտ ընտրություն է սպասվում. 168 Ժամ

«Աշխարհին սպառնում է 3 մասի բաժանում։ Ամերիկացիներն ամրապնդում են, ինչպես իրենք են հիմնավորում, Տրանսատլանտյան համա­կարգը։ Դա անում են ուժով։ Նրանք ստիպում են բոլոր եվրոպացիներին դառնալ կրտսեր գործընկերներ և խոնարհվել ամերիկյան շահերի աոաջ։ եվ նրանք սա են սպասում։ Դրա համար, կարծում եմ, Տրանսատլանտյան դաշինքում ճգնաժամ առանձնապես չի լինի, բայց բնական է, որ այնպիսի երկրներ ինչպես Ռուսաստանը, […]

Բաքուն լայնածավալ մարտական գործողությունների է պատրաստվում. Հրապարակ

Տեւական դադարից հետո հակառակորդի ռազմական գերատեսչությունը վերսկսել է ամենօրյա «ճակատային ամփոփագրերի» հրապարակումը։ Դրանք ստանդարտ տեքստեր են, որտեղ խոսվում է հայկական ուժերի կողմից «խոշոր տրամաչափի գնդացիրներով ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու» մասին։ Ընդ որում՝ հաղորդագրությունների աշխարհագրությունն սկսվում է հայ֊ադրբեջանական միջպետական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածից եւ հասնում մինչեւ Արաքսի ափ՝ Կարախանբեյլի-Հորադիզ։ Զոհերի եւ կորուստների մասին ոչինչ չի ասվում, ինչից […]

Որեւէ մեկի սիրտը դրանից կհովանա՞ր. Առավոտ

Դարձյալ պետք է կարծիք հայտնեմ, որը հակասում է հասարակության կամ, համենայնդեպս, ֆեյսբուքյան «մեյնսթրիմին», բայց պիտի ասեմ Վազգեն Խաչիկյանին 5 տարի ազատազրկումից հետո ներում շնորհելն իմ մեջ այն կրքերը չի առաջացնում, որոնք ես տեսնում եմ վիրտուալ տարածքում։ Բնականաբար, համակրանք չունեմ ոչ այս, ոչ էլ որեւէ այլ հանցազործ ոյաշտոնյայի նկատմամբ, բայց չունեմ նաեւ ատելության, վրեժխնդրության զգացում որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի