14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե քաջություն ունենան խոսել մարտի 1-ի մասին. Հրապարակ

Ցուցակի 31 անձանցից ոմանք հայտնեցին իրենց պատրաստակամությունը, ոմանք նա­խընտրեցին զերծ մնալ դիմադրության ճակատից, ոմանք էլ դեռ լռում են։ Այ­նուամենայնիվ, սեպտեմբերի 30-ին ցուցակում տեղ գտած անձանցից 17-ը հանդիպել են փակ ֆորմատով։ Այս թեմայով թերթը զրուցել ենք իրավապաշտ­պան, քաղաքացիական ակտիվիստ Արմինե Առաքելյանի հետ, ով Սեֆիլյանի ցուցակի առաջին անունն է։

Իսկ Դուք եկե՞լ եք պայքարի այն դաշտ, որը պրն. Սեֆիլյանն է առա­ջարկում։ Սեֆիլյանի հետ մենք վաղուց ենք պայքարում, ես պարոն Սեֆիլյանի առաջարկած պայքարը տեսնում եմ իմ առաջարկած գործընթացով, մտածում եմ, որ կարող է լինի։ Նորից եմ ասում՝ եթե Սեյրան Օհանյանը, իբրև բանակի ղեկավար, քաջություն ունենար, խիզախություն ունենար գնալ ինքնազոհության հանուն ազգի, հանցագործության մասին թող հա­ղորդագրություն տա Մարտի 1-ի, եթե տվեց, բոլոր հարցերն այնքան արագ կլուծվեն։

Պետք չէ, որ նա գնա ՕՐՕ ստեղծի, պետք չունի գնա քաղաքա­կան շարժում ստեղծի։ Ես իրեն ասել եմ 2008-ի մարտի 8-ին, ես անձամբ եմ դա գնացել ասել, և ինքն ասել է՝ ես նախագահի հրահանգին եմ ենթարկ­վել, իսկ ես ասել եմ՝ նախագահի հրա­հանգին չպիտի ենթարկվես, որովհետև նախագահները չեն այս երկրում, կա Սահմանադրություն, և կան ավե­լի բարձր արժեքներ, ավելի բարձր օրենսգիրք, կարող է նախագահդ սխալ հրահանգ է տալիս։ Եթե են­թարկվել ես, ուրեմն մեղսակից ես, պի­տի հանցանքիդ համար հաշվետվու­թյուն տաս։

Այսօր, քաղաքական շարժում ստեղծելով, նա իր ձեռքերը չի մաքրում, արի հանցագործության մասին հաղորդում տուր, կկախվես, թե չես կախվի, բանտ կնստես, թե չես նստի, քաջություն ունեցիր, որովհետև, այդ քայլն անելով, ինքը շատ հարցեր կլուծի։ Թող ունենան այդ քաջությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանին ասել եմ, իրենք էլ դա ունեն, բայց այսօր իրենք են ակտիվ՝ Վարդան Օս­կանյան, Սեյրան Օհանյան… մի հատ հայտարարություն, ինչքան դժվար բան է։ Ինչո՞ւ, անիրատեսակա՞ն է, սերունդների հարց կլուծեն, կլինեն օրինակ, ես նույնիսկ կհարգեմ նրանց, ես լուրջ եմ ասում՝ կարող է նույնիսկ ներում տանք։ 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ