13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Երկու քարի արանքում. Իրավունք

Մինչ «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ՀՀ վարչապետն իր ընկերն է, այդ ընթացքում իրեն պատկանող
հիմնարկներում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն սկսել է իրականցնել ստուգումներ։ Դրան զուգընթաց փոխվել է նաեւ Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հռետորաբանությունը։ 

Օրինակ՝ նրանցից Սերգեյ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում շեշտում է. «Իհարկե, դժգոհ ենք կառավարության աշխատանքից»։ Այս ամենը թերեւս վկայում է, որ ինչ-որ բան Գագիկ Ծսռուկյան-վարչապետ Կարեն Կարապետյան հարաբերություններում այն չէ։ Իսկ թե իրականում ինչ է տեղի ունենում եւ, ի վերջո, Գագիկ Ծառուկյանն ու Կարեն Կարապետյանը ընկերներ են, թե վերջին ստուգումներից հետո այլ հարաբերություններ են ձեւավորվել, «Իրավունքը» փորձեց պարզել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից։

Բայց, արի ու տես, որ առաջնորդի ու վարչապետի հարաբերությունների մասին հրահանգված է լռել, ինչի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալու փոխարեն նրանցից յուրաքանչյուրը գտավ
մի պատճառաբանութուն խոստանալով ավելի ուշ փակագծեր բացել։ Այնպես որ, մինչեւ 2018 թվական, դժվար թե, «Ծառուկյան» դաշինքը մնա օրինակելի եւ խելոք ընդդիմություն։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ