15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Օլիգարխների հետեւից. ՊԵԿ նախագահը կձգի՞. Հայկական Ժամանակ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն օրեր առաջ հրավիրած մամուլի ասալիսում պատասխանելով թերթի հարցին՝ ասել էր, ու հարկային ստուգումներ իրականացվում են ռիսկային ընկերություններում:

Այդ ընկերություններին ընտրում է համակարգիչը եւ ստուգման նախ­նական պլան է լինում ։ Այսինքն 2016 թվականին որոշվում է, թե որ ընկերությունում պետք է ստուգումներ իրականացվեն 2017 թվականին եւ այս տրամաբանաթյամբ՝ նախորդող եւ հաջորդող տարիներին։

Թերթը ՊԵԿ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզեց, որ 2017 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2018 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պլանավորված ընկերությունների ցանկում, բացի «Մուլտի գրուպ» կոնցեռնից, «Քեթրին գրուպ ընկերությունից, կան նաեւ այլ հայտնի ընկերություններ, որոնք փոխկապակցված են պետական պաշտոններ զբաղեցրած եւ զբաղեցնող անձանց հետ։

Ընթացիկ եւ հաջորդ տարվա համար կազմված ցանկում կա 1385 ընկերություն, որոնցից բարձր ռիսկային խմբում ընդգրկվածները 1098-ն են, միջին ռիսկայնության խմբում ընդգրկվածները 219-ն են, իսկ ցածրում ընդգրկված է 68 տնտեսվարող սուբյեկտ։ ՊԵԿ-ի փաստաթղթում դասակարգված չեն ցածր, բարձր եւ միջին ռիսկայնության ունեցող ընկերությունները, ուս­տի դրանք առանձնացնելն ու պարզելը որոշակի ժամանակ կպահանջի։

2017-2018 թվականների ստուգումների պլանում նախատեսված է ստուգում իրականացնել «Ալեքս հոլդինգ», «Ալեքս տեքստիլ», «Նատալի ֆարմ» ընկերություններամ։ Երեք ընկերությունն էլ կապված են Աժ Հանրապետական խմբակցության րդատգամավոր Սամվել Ալեքսանյանի, նրա ընտանիքի անդամների հետ։ «Ալեքս հոլդինգ»–ի մեջ են մտնում Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետները, տարադրամի վոխանակման կետերը եւ այլն։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ