29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր սկանդալ. թուրքական «Dosa»-ն՝ Հայաստանում. Ժամանակ

Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ նոր մարած, հիմա էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր:

Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այդ սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում: Ընդ որում, մեր տեղեկություններով, թուրքական բլղուրը շուկայում հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի, խանութներում ևս չկա անվտանգության սերտիֆիկատի պատճենը, որը տվյալ դեպքում պարտադիր պայման է, քանի որ Թուրքիան համարվում է ռիսկային երկիր:

Նշենք, որ եթե անգամ թուրքական բլղուրի հետ եկել է անվտանգության սերտիֆիկատը, ապա այստեղ պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվեր, որը, մեր տեղեկություններով, Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից չի իրականացվել:

Այսինքն՝ հերթական անգամ առանց համապատասխան վերահսկողության՝ կասկածելի ծագման սննդամթերք է հայտնվել տեղական շուկայում: Ի դեպ, թուրքական բլղուրն ավելի թանկ արժե, քան տեղականը: Dosa-ի 900 գրամանոց տուփը վաճառվում է 950 դրամով:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ