14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավիատոմսերի շուկայում իսկական «բարդակ» է. Հրապարակ

Հայաստանյան ավիատոմսերի շուկայում, մեղմ ասած՝ «կառավարելի քաոս» է, իսկ ավելի կոպիտ ասած՝ իսկական «բարդակ»։ Տոմսերը, անգամ շատ մատչելի համարվող վրացական ուղղությամբ, թանկանում են «հրաշամանուկի» նման՝ վայրկյան առ վայրկյան. «մենեջեր» կազմակերպությունները երեկոյան մի գին են ասում, առավոտյան գնում կատարելիս, պարզվում է՝ երկու տոմսից մեկը թանկ է, մյուսը ՝ ավելի թանկ։

Պատճառաբանությունները զանազան–զարմանազան են, բայց հիմնականը «վերջին երկու տոմսն է», երբ շատ հաճախ պարզվում է, որ ինքնաթիռները կիսադատարկ են թռչում։ Տոմսերի գների արհեստական բարձրացումն աշնան այս օրերին, հատկապես դեպի Մոսկվա եւ Թբիլիսի ուղղություններով, «ստախանովյան տեմպերով» շարունակվում է։ Էլ առավել անմխիթար վիճակ է տոմսերը հետ վերադարձնելու գործընթացներում. բացարձակապես որեւէ մեխանիզմ չի աշխատում, որեւէ դրամ չի վերադարձվում, եթե անգամ ուղեւորները տոմսը վերադարձնում են մեկ շաբաթ առաջ ՝ առողջական պատճառներով ներկայացված փաստաթղթի առկայության պայմաններում։ Նման ոճով աշխատում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները, հատկապես՝ «Աէրոֆլոտը», որը նաեւ թվեր կրակելու գործում է ռեկորդակիր։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ