05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քրեական գործ է հարուցվել. Ժողովուրդ

Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հովանավորյալ Արամ Բեյբությանի սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա հարուցվել Է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր. 117-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, եւ 137 հոդվածի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու, սպառնալիքը հատկանիշներով։ Այս մասին օրաթերթին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով որ գործը տեղափոխվել Է ՀՀ քննչական կոմիտե։

Գրվել էր, որ դեռեւս 2016 թվականին Էջմիածնի քաղաքապետա­րանի աշխատակից Արամ Բեյբությանը առեւանգել էր Աժ նախկին պատգամա­վոր Հրանտ Գրիգորյանին պատկանող ընկերության միկրոավտոբուս, եւ այդ արարքի համար դատարանը նրան տու­գանել էր 180 հազար դրամով որը հրաժարվել էր մուծել։ Եվ ահա գումարի չվճարելն էլ նրան դրդել էր նոր քայլի, եւ նա սեպտեմբերի 10-ին գնացել էր նախ­կին պատգամավորին պատկանող ընկերության տարածք եւ սպառնացել պայ­թեցնել այնտեղ գտնվող անձանց։ Դեպքից հետո ոստիկանությունը հետաքննություն էր կատարում, իսկ ավելի ուշ հարուցվեց քրեական գործ։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ