23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Խոշոր չափի հափշտակություն ապրիլյան պատերազմից հետո. Հայկական Ժամանակ

Մինչ որոշ օգsտաsեrեr ու պատգամավոր հանգանա­կություն են սկսել բանա­կի համար լվացքի մեքենա, եւ «տուֆ» հավաքելու հա­մար, ՀՀ պաշտպանության նախարարությունում հեր­թական խոշոր հափշտա­կության դեպքն է բացահայտվում: Ըստ այդմ՝ բանակից հափշտակվել է ավելի քան 45 միլիոն դրամ՝ մոտա­վորապես 100 հազար դոլար (2015- ից 2017 թվականներին), այսինքն բարձրաստիճան պաշտոնյաները թալանը շարունակել են անգամ քառօրյա պատերազմից հետո:   45 […]

Ռուսական զե՞նք, թե՞ ամերիկյան պատժամիջոցներ. ԱՄՆ-ը բաց թողեց դուռը Հայաստանի համար. Ժամանակ

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը  ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները պարունակում են դրույթ, ըստ որի՝ դրանք կարող են տարածվել այն երկրների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակությամբ» զենք և զինամթերք ձեռք կբերեն Ռուսաստանից: Սակայն ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի իրավաբանները դեռևս շարունակում են քննարկել այս դրույթի պահանջները, թե կոնկրետ ի՞նչ է […]

Սերժ Սարգսյանի վերջին կետը. ինչու է նա լռում. Ժամանակ

Ռուսական պատվիրակությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխում էր եւ այդպիսով իր անուղղակի գնահատականը տվել է գործընթացին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն կարեւոր է համարում հարաբերությունների կարգավորումը՝ ի շահ երկու երկրների, եւ ամեն ինչ արել է այդ նպատակի համար: Իհարկե, ենթադրվում է, որ Զախարովան նկատի ունի […]

Թանկանոց մեքենաների ֆոնին տկլոր աղջիկներն իրենց հետույքներն են շարժում. Հրապարակ

Վերջերս հեռուստատեսու­թյամբ Քաղաքաշինության պետական կոմիտեի նա­խագահն ինչ-որ նախագծերի մասին էր խոսում, համաձայն որի՝ Երեւանի բոլոր հրապարակները պիտի վերաձեւեն: Օրինակ՝ խոսում էր օպերային կից Ֆրանսիայի հրապարակի մասին, բացատրում, որ այն պիտի դադարի խաչմերուկի ֆունկցիա կատարելուց, որ այդ խաչմերուկն ամբողջովին պիտի իջնի գետնի տակ, իսկ հրապարակը միանա այդ տարածքի մյուս այգիներին: Այստեղ են ասել՝ լրիվ պարերը պարեցին, […]

Մկրտության հարցն են քննարկելու. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում տեղի ունենա­լիք Գերագույն հոգեւոր խորհր­դի նիստում քննարկվելու է նաեւ հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը: Հիշեց­նենք՝ զինվորի դին նախ թույլ չտվեցին դնել եկե­ղեցում, հետո հուղարկավորվեց ոչ թե հոգեւոր, այլ քաղաքացիական ծիսակարգով’ մկրտված չլինե­լու պատճառով:   Ըստ թերթի աղբյուրի՝ եկեղեցու քա­հանան, որը մեծ փորձառություն չունի, փորձել է զգուշավոր […]

Հաղորդավարուհին հնարավոր է կալանավորվի, Հայաստանում եւս կլինեն ձերբակալություններ. Ժողովուրդ

Դիանա Գրիգորյանի, նույն ինքը՝ Դինա Ակոպովնայի մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ ԱՄՆ-ում հարուցված քրեական գործով ուշագ­րավ զարգացումներ են սպասվում: Չի բացառվում, որ հաղորդավարուհուն առաջիկայում ձերբակալեն: Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքա­ցիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային եւ Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առա­ջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալնե­րի հանձնաժողովի կողմից մուտքի վի­զաների հետ կապված […]

Բարձրագույն կրթության մա­սին օրենքը խուճապ է առաջացրել բուհերում. Հրապարակ

Բարձրագույն կրթության մա­սին օրենքը գրեթե խուճապա­յին տրամադրություններ է ստեղծել բուհերում, որտեղ ամբիոնի վարիչ­ների, դեկանների մեծ մասը 70 տարին անց ծերունիներ են, որոնք օրենքի ընդունումից հետո պետք Է հրաժեշտ տան պաշտոններին: Սակայն ամբողջ հարցն այն է, որ նրանք ոչ միայն կառչած են իրենց աթոռներից, այլեւ թույլ չեն տվել, որ համեմատաբար երիտա­սարդ կադրեր աճեն իրենց շրջապատում, ուստի […]

Սիրելի Ռիտա Ալեքսադրովնայի համար. Հայկական Ժամանակ

Երեկ առաջին տիկին Ռիտա Uարգuյանի ծննդյան տարեդարձն էր: Սերժ Աարգսյանի՝ վարչապետությանը հուշիկ քայլերով ընդառաջ գնալու ֆոնին այս տարի կարծես նրա տիկնոջ տարեդարձի առթիվ արված շնորհավորանքները ավելի մեծ թափ են ստացել, օգտատերերը բառեր շռայլելիս իրար հերթ չեն տալիս: Շնորհավորանքներից պարզ դարձավ, որ Ռիտա Սարգսյանը ոչ մի­այն հայտնի էներգատու է, լուսաճառագ, այլեւ արեգակը բարեգործության: Շատ օգտատերեր նրան […]

155-ը՝ նախագահին, 600-ը՝ վարչապետին. Հայկական Ժամանակ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել, որի համաձայն՝ 2018 թվականի սսղրիլի 9-ից նախագահի աշխատակազմը չի կարող ունենալ 155-ից ավելի աշխատա­կից: Նախագահի աշխատակազմը կարող է տարեկան ունենալ մինչեւ 75 մլն դրամի չափով պա­հուստային ֆոնդ, որի տնօրինողը նախագահն է: Ապրիլից հետո վարչապետի աշխատակազմը նախա­գահի աշխատակազմի նման համեստ չէ: […]

Մոսկվայի ռազմական շանտաժը՝ սթափության ուղերձ Հայաստանին. Ժամանակ

Միջազգային հանրությունը շարունակում է բավական աշխուժորեն քննարկել ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը, մասնավորապես դրա ռազմատենչ բնույթը, թեեւ առ այս իսկապես դժվար է ի վերջո հասկանալ՝ այդ ամենը մուլտիպլիկացիոն բլեֆ էր, թե՞ Պուտինն իսկապես դիմել է ռազմական շանտաժի եւ վերստին արդիականացրել երրորդ համաշխարհային պատերազմի թեման: Իսկ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն է, մի շարք պատճառներից ելնելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի