26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հաղորդավարուհին հնարավոր է կալանավորվի, Հայաստանում եւս կլինեն ձերբակալություններ. Ժողովուրդ

Դիանա Գրիգորյանի, նույն ինքը՝ Դինա Ակոպովնայի մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ ԱՄՆ-ում հարուցված քրեական գործով ուշագ­րավ զարգացումներ են սպասվում: Չի բացառվում, որ հաղորդավարուհուն առաջիկայում ձերբակալեն:

Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքա­ցիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային եւ Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առա­ջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալնե­րի հանձնաժողովի կողմից մուտքի վի­զաների հետ կապված խարդախու­թյան համար, ըստ որի՝ նրանք շա­հույթ ստանալու նպատակով Հայաս­տանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Այս իրավիճակին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանու­թյունը՝ տարածած հայտարարության մեջ նշելով. «ԱՄՆ արդարադատու­թյան դեպարտամենտի եւ ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտա­կան անվտանգության ծառայության համատեղ քննությամբ ազդեցիկ ու­ղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզա­ների հետ կապված չարաշահումներն ազգային անվտանգության խնդիր են եւ դրանք չեն կարող հանդուրժվել: … Միաժամանակ ԱՄՆ արդարադատու­թյան դեպարտամենտն ու դիվանագի­տական անվտանգության ծառայու­թյունն ամեն ինչ կանեն՝ պատասխա­նատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վի­զաների համակարգը շահ ստանալու նպատակով:

Ձերբակալությունից հետո Բոյաջյանը եւ Աթոյանը պատշաճ դատավա­րական ընթացակարգերից հետո կկանգնեն ամերիկյան դատարանի առաջ: Ակոպովնան դեռեւս հետա­խուզման մեջ է գտնվում ԱՄՆ արդա­րադատության համակարգի կողմից: Երեւանում ԱՄՆ դեսպանատունը կա­ջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին»:

Փաստորեն, նկատենք, կատարվածի մասով խիստ մտահոգված է նաեւ ԱՄՆ դեսպանատունը եւ փորձում է խնդիրը բարձրաձայնել՝ ընդգծելով Ակոպովնային պատասխանատվու­թյան ենթարկելու ջանքերի մասին: Օրաթերթին հասած տեղեկություններով՝ ՀՀ-ում այս աղմ­կահարույց գործի շրջանակներում սպասվում են ձերբակալություններ. Ակոպովնան, հնարավոր է, կալանա­վորվի: Օրաթերթին տե­ղեկություններ հասան, որ Դինա Ակո­պովնային ՀՀ-ում պատասխանատվու­թյան կանչելը կապված է մեկ հանգա­մանքով. ԱՄՆ իրավապահները սպա­սում են գործով մեղադրյալների ցուց­մունքներին, որից հետո պարզ կլինի առհասարակ Հայաստանում այս գոր­ծընթացի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ