23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մտահոգիչ ազդակ. Պուտինի շտապ հեռագիրը Երեւան. Ժամանակ

ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հատկանշական է, որ Պուտինի շնորհավորանքը գործնականում առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանն արտասահմանյան գործընկերներից, թեեւ այդ առումով, իհարկե, իրավիճակը հարաբերական է, քանի որ Արմեն Սարգսյանին Երեւանում շնորհավորել է նաեւ մարտի 2-ին Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին: Այդուհանդերձ, Պուտինի շնորհավորական հեռագիրը, իհարկե, առաջինն […]

Օլիգարխները «օրենքով գողերի» սխոդկա են կազմակերպում Երեւանում. Ժամանակ

Աշխարհում այսօր մնացել են շուրջ 500 «օրենքով գողեր», որոնք ապրիլին Հայաստանում խորհրդարանական կառավարման վերջնական անցումից հետո պատրաստվում են հավաքվել Երեւանում: Թերթի տեղեկություններով՝ հավաքը Հայաստանում կազմակերպելու են իշխանության մաս կազմող, քրեական աշխարհի հետ սերտորեն կապված օլիգարխները: Նրանցից շատերը Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի իրավապահներին կողմից հետախուզման մեջ են: Թերթի տեղեկություններով՝ կազմակերպիչ օրիլգարխները սպասում են, որպեսզի ապրիլին Սերժ Սարգսյանի […]

Ամենացավոտ սցենարը. սպառազինությունների մրցավազք ընդդեմ Հայաստանի. Հայկական Ժամանակ

Այն ժամանակ, երբ Հայաստանում ընթանում էր 114-րդ նա­խագահի «ընտրությունը», եւ նախագահի թեկնածուն ելույթ էր ունենում խորհրդարանում, հայ հանրությունը թերեւս ավելի հետաքրքրությամբ լսում էր մեկ այլ երկրի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը այդ երկրի ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանին: Պուտինի երկու ժամանոց ելույթի մոտ 40 տոկոսը նվիր­ված էր ռուսական նոր սպառազինություններին: Էլ միջու­կային շարժիչով հրթիռներ, որոնց […]

Վարկերի պատճառով կորցնում են տները, հողամասերը, հացի փռերը. Ժողովուրդ

Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: Օրաթերթն ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ հայաստանյան առեւտրային բանկե­րից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակա­րաններ: Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են […]

Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը. Փաստ

Մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի մի մասը բաց է թողնվում միայն դեղատոմսով: Դրանք են՝ հակավարակային միջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տե­ղեկացնում են. «Դեղերի բաց թողնման այս կարգը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից: Նման փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարձրացմանը: Ցանկացած […]

Դաժան հաշվեհարդար է տեսել տրանսգենդերի հետ, որի հետ պիտի մերձենար գումարի դիմաց. Հայկական Ժամանակ

Նախօրին 32-ամյա տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկելու դեպքով քրեա­կան գործ է հարուցվել: Այս մասին ասաց «Իրավունքի կողմ» հասարակա­կան կազմակերպության իրավա­բան Վահե Մանուկյանը: Նա ասաց, որ քրեական գործը հա­րուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորու­թյամբ առողջությանը ծանր վնաս պւստճառելը, պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով): Երեկ տեղեկություն ստացվեց, որ փետրվարի 28-ին, ժամը […]

Սյուրպրիզ. Հայկական Ժամանակ

Հայաստանի խորհրդարանական հանրապետության վարչապետի ընտրության մասով Աժ կանոնակարգ-օրենքում «թեթեւ», բայց շրջադարձային փոփոխություն է եղել, որը իշխող Հանրապետականի ջանասիրության արդյունքում հույժ գաղտնի Է պահվում կամ շատ քիչ է ար­ծարծվում Աժ-ում: Վարչապետի թեկնածուների առա­ջադրումը եւ ընտրությունը 2015 թվականի փոփոխված Սահմա­նադրության համաձայն տեղի էր ունենալու գործող նախագահի լիա­զորությունների դադարման պա­հից: Եթե Սերժ Սարգսյանի պաշ­տոնավարման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է, […]

Երեւանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում պառկած մերկ տղամարդուն. Ժամանակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Արշակ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: Արշակին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Հանցավոր արարքի կատարման պահին Արշակը անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Դատարանում երիտասարդը հայտնեց, որ արդեն 18-ը բոլորել է: […]

Արմեն Սարգսյանին տհաճ անակնկալ է սպասվում. Ժամանակ

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախագահ չընտրված՝ պլանավորում է իր առաջին արտասահմանյան այցը: Թերթի տեղեկություններով՝ նա պատրաստվում է մարտի 5-ին մեկնել ԱՄՆ, մասնավորապես Լոս Անջելես, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ: Հավանաբար Սարգսյանը ցանկանում է իրականացնել համայն հայերի նախագահ լինելու իր հռչակած նպատակը: Սակայն Սարգսյանին ԱՄՆ-ում տհաճ անակնկալ է սպասվում, որովհետև լոսանջելեսահայերը նրանից պահանջելու են […]

Վտանգավոր է. Ժողովուրդ

Այս տարվա հունվարին կտրուկ նվազել են արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները: Օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին մասնավոր տրանսֆերտները կազմել են 94 մլն 672 հազար դոլար: Դեկտեմբերի համեմատ սա պակաս է ավելի քան 100 մլն դոլարով: Տրանսֆերտների մեծ մասը՝ 51.7 մլն դոլարը, եկել է ՌԴ-ից, 12.3 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից: Այս տարի շարունակվել է Հայաստանից գումարների արտահոսքը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի