23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարդան Ղուկասյանը List.am-ով վաճառում է իր ունեցվածքը. «Ժամանակ»

Թեև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նրա գործերն այնքան էլ լավ չեն։ Տևական ժամանակ է՝ Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, հողատարածքներ, շինություններ։ Ընդ որում՝ ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունը ժամանակ առաջ տեղադրված էր անգամ List.am հայտարարությունների […]

Սարոյանն սպասում է՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրի, նոր մեկնի ԱՄՆ. «Հրապարակ»

Գեներալ Սեյրանը կնոջ և մոր հետ պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ շրջագայելու, բայց հիմնականում՝ բուժման: Իսրայելի Մեռյալ ծովում բուժված գեներալն այլևս վստահություն չունի իսրայելյան բժշկության նկատմամբ, ժամանակ առաջ Ռուսաստանում, Չինաստանում էր անցնում բուժումը, հիմա որոշել է փորձարկել ամերիկյանը: Նրա հետ պետք է ԱՄՆ մեկներ նաև իր անբաժան կես գեներալ Մանվելը, սակայն վեջին պահին փոշմանել ու չի […]

Հայավարի. ՀՀ-ում զինվորականներին հրամայել են ընտրել Պուտինին. «Ժամանակ»

Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու ՌԴ նախագահի ընտրությունները: Ընտրություններից դեռ 10 օր առաջ Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող տարածքներում քվեարկությունը սկսված է: Հայաստանում գտնվող ռուսական զորամասերից մեկի հրամանատարը քվեարկությունը սկսելուց առաջ շարել է իր ենթականերին և հայտարարել՝ այսօր մենք ընտրելու ենք նախագահ Պուտինին, և ապա բաժանել քվեաթերթիկները: Քվեարկությունը եղել է բաց և թափանցիկ, բոլորը ընտրել […]

Հովիկ Աբրահամյանին դեռ լավություն են անում. «Հրապարակ»

Մոտ 20 օր առաջ «Հրապարակը» գրել էր, որ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում է։ Թերթը չէր բացառել, որ նա կարող է առաջիկայում նոր նշանակում ստանալ՝ կախված «տանիքի ամրությունից»։ Պարզվում է՝ տանիքը դեռ կանգուն է, և նա օրեր առաջ նշանակվել է ՊԵԿ ստուգումների […]

Որոշել են կանգնել Սերժ Սարգսյանի դեմ. Հրապարակ

Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Հայաստա­նի փրկության ճակատը շաբաթ օրը Ազատության հրապարա­կում հանրահավաք է նախաձեռ­նել, որն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի եւ, ընդհանրապես՝ իշխանության դեմ: Չի բացառվում, որ գանգվածային ակցիաների շարք սկսեն, նստացույցեր, բողոքի երթեր : Ճակատը բանակցում է ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ առաջարկելով միասնական ճակատ ձեւավորել: Առաջարկ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանին, Նիկհլ […]

Սահմանին բախումները բարդ ու դաժան կլինեն. Իրավունք

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցիխոսքով՝ մինչեւ Ադրբեջւսնի արտահերթ նախագահական ընտրու­թյունները՝ ապրիլի 11-ը, արցախա-ադրբեջանական սահ­մանում հակառակորդի կողմից կլինեն նոր սադրանքներ, այնքան ժամանակ մինչեւ կրկին վերընտրվի Ի. Ալիեւը. «Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները համադ­րելով 2016 թվականի ապրիլի իրադարձությունների հետ՝ կարող եմ ասել, որ սադրանքները տարբեր բնույթի կլինեն՝ ավելի բարդ ու դաժան: Բանն այն է, որ երբեք հայկական կողմը չի բարձրաձայնում, […]

Համաներում կլինի՞. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանի նախա­գահության պաշտոնավար­ման ժամկետի ավարտին մասնավորապես քրեակատարողական հիմնարկնե­րում մեծ սպասումներ են ձեւավորվել, որ առաջիկա­յում այդ առթիվ Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի: Բացի այս, առաջիկայում մի քանի խոշոր համապե­տական իրադարձություններ են սպասվում: Խոսքը մասնավորապես Աոաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի մասին Է: Վերջին համաներումը ՀՀ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմ­բերի 3-ին՝ ՀՀ անկախության 22-րդ […]

Երազախաբ. Ժամանակ

Դաշնակցության վաղեմի երազանքը շարունակելու է անկատար մնալ նաեւ ապրիլի 9-ից հետո, երբ կձեւավորվի նոր կառավարությունը: Խոսքը ուժային կառույցների կամ դրանցից որեւէ մեկի վրա վերահսկողություն հաստատելու Դաշնակցության 25-ամյա երազանքի մասին է: Ապրիլի 9-ից հետո Հայաստանը կանցնի կառավարման այն համակարգին, որի քարոզիչը ՀՅԴ-ն է, սակայն ՀՅԴ-ի իրական ազդեցությունը կառավարման համակարգում ոչ թե կավելանա, այլ էականորեն կնվազի: Խնդիրն […]

Տարօրինակ լռություն. Կարեն Կարապետյանի ինքնախարազանումը. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է խիստ անհարմար վիճակում: Չկա գրեթե օր, եւ չկա գրեթե մի ՀՀԿ-ական, որը հրապարակայնորեն չի նսեմացնում նրա պետական կառավարչական որակները, հայտարարելով, որ Կարապետյանը չունի բավարար պատրաստվածություն արտաքին քաղաքականության, Արցախի, անվտանգության խնդիրներում: Իհարկե այստեղ հնչում է գրեթե պարզ ճշմարտությունը եւ խնդիրը, անշուշտ, դա չէ: Խնդիրն այն է, որ այն հնչում է եւ, […]

Գաղտնի են պահում. Ժողովուրդ

Կառավարությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Շվեյցարիա եւ Ղազախստան այցերի համար պետական բյուջեից հատկացված գումարի ամբողջական չափը: Օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու չարտերային չվերթներով իրականացված այս այցերին: Եւ ահա, մեր գրավոր հարցմանն ի պատասխան’կառավարությունից տեղեկացրել են, որ ՇվեյցարիայումՀՀ պատվի­րակության՝ կառավարության աշխատակազմը ներկայացնող անդամների ծախսերի համար բյուջեի՝ արտասահ­մանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի