16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ամենացավոտ սցենարը. սպառազինությունների մրցավազք ընդդեմ Հայաստանի. Հայկական Ժամանակ

Այն ժամանակ, երբ Հայաստանում ընթանում էր 114-րդ նա­խագահի «ընտրությունը», եւ նախագահի թեկնածուն ելույթ էր ունենում խորհրդարանում, հայ հանրությունը թերեւս ավելի հետաքրքրությամբ լսում էր մեկ այլ երկրի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը այդ երկրի ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանին: Պուտինի երկու ժամանոց ելույթի մոտ 40 տոկոսը նվիր­ված էր ռուսական նոր սպառազինություններին: Էլ միջու­կային շարժիչով հրթիռներ, որոնց թռիչքի հեռավորությու­նը անսահմանափակ է, էլ ստորջրյա «դրոններ», որոնք սուզանավերից ու տորպեդներից մի 10 անգամ ավելի արագ են լողում ջրի տակ, էլ բալիստիկ հրթիռներ, որոնք անխոցելի են հակահրթիռային համակարգերի համար եւ այլն, եւ այսպես շարունակ:

Խնդիրն այն չէ, որ հայ հանրության մի մասը հավատում է այս պնդումներին ու հպարտանում է Ռուսաստանի հաջո­ղություններով, մի մասը հավատում է ու տխրում, իսկ մյուս մասը չի հավատում ու զավեշտալի է համարում այդ երկրում տեխնիկական նման պրոգրեսի մասին պնդումները: Խնդի­րը նույնիսկ այն չէ, որ արդեն ստեղծված զինատեսակների մասին Պուտինի ելույթը ուղեկցվում էր տեսահոլովակով, որ­տեղ ցուցադրվում էին ոչ թե հենց զինատեսակները, այլ դրանց բավական անորակ մուլտկադրերը:

Խնդիրն այն է, որ այն, ինչ կար այդ ելույթի ետևում, ուղ­ղակիորեն ազդելու է Հայաստանի վրա: Անկախ նրանից, թե որքանով էր այդ ուղերձը նախընտրական, դրա որ մասն էր պոպուլիստական, պարզ է, որ Ռուսաստանում սկսվում է նոր փուլ: Ելույթի ժամանակ դահլիճում ներկա պատգամավոր­ները, նախարարները եւ այլ պաշտոնյաները հատկապես բուռն ծափահարում էին ելույթի՝ հատկապես սպառազինու­թյուններին վերաբերող հատվածներին: Այսինքն ՌԴ սոցիալ- տնտեսական զարգացման մասին Պուտինի ներկայաց­րած ծրագրերը այնքան չէին ոգեւորում ներկաներին, որքան նոր զինատեսակների մասին ասածները: Իսկ դա նշանա­կում է, որ Ռուսաստանում կա հստակ պահանջարկ երկրի ռազմականացման նկատմամբ: Ու ակնհայտ է, որ Ռուսաս­տանը առաջիկայում էլ ավելի խորն է ներքաշվելու սպառա­զինությունների մրցավազքի մեջ:

Ներկայումս ԱՄՆ-ի ռազմական բյուջեն շուրջ 700 միլի­արդ դոլար է, իսկ ՌԴ-ի ամբողջ պետական բյուջեն՝ 1.2 տրիլիոն դոլար: Եվ անսալով այդ երկրում առկա հասա­րակական պահանջին, ինչը ակնհայտ դարձավ հենց Պուտինի ելույթի ժամանակ, առաջիկա տարիներին ՌԴ- ում մեծանալու են ռազմական ծախսերը:

Սա ուղղակի ազդեցություն է թողնելու մեր տնտեսության վրա: Նախ այդ պարագայում ֆինանսական միջոցները կր­ճատվելու են մյուս ոլորտներից: Դա նշանակում է, որ ՌԴ բնակչության գնողունակությունը էապես չի աճելու: Իսկ ՌԴ- ն մեր հիմնական արտաքին առևտրային գործընկերն է, այ­սինքն մեր արտահանման ամենամեծ շուկան: Բնակչու­թյան ցածր գնողունակությունը կնվազեցնի մեր ապրանք­ների նկատմամբ պահանջարկը:

Դա կազդի նաեւ Ռուսաստանից 1այաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների վրա: Առանց այդ էլ վեր­ջին տարիներին մասնավոր տրանսֆերտների ծավալը գտնվում է չափազանց ցածր մակարդակի վրա, ինչը Հայաստանում բնակչության գնողունակության անկման հիմ­նական պատճառներից մեկն է:

Մյուս ազդեցությունը, որը կունենա մեր տնտեսության վրա Ռուսաստանի սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելը. իհարկե, ռուսական ներդրումներն են: Այսօր ՀՀ տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդ­րումների մեջ ռուսական կապիտալը բավական զգալի տեղ ունի, չնայած վերջին տարիներին գնալով նվազում է: Այս պարագայում էլ ավելի կնվազի: Չի կարելի բացառել նաեւ, որ ՌԴ իշխանությունները լրացուցիչ վերահսկողու­թյուն կսահմանեն կապիտալի արտահոսքի վրա կամ ընդ­հանրապես կարգելեն գործարարներին ներդրումներ անել այլ երկրներում: Նման սցենարը քիչ հավանական է թվում, սակայն կռահել, թե ինչի կհանգեցնի Ռուսաստանի ՝ կրկին գերտերություն դառնալու ցանկությունը, առայժմ դժվար է պատկերացնել:

Եթե ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները լուրջ վերաբերվեն Պուտինի հայտարարություններին ու սկսեն հակաքայլեր անել, ապա դա նույնպես ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա: Ակնհայտ է, որ առաջին հերթին պատժամի­ջոցներ են մտցվելու Ռուսաստանի ռազմաարդյունաբերության նկատմամբ: Իսկ Ռուսաստանը մեր սպառազինու­թյունների հիմնական, եթե չասենք միակ մատակարարն է: Առանց այդ էլ ներկայումս կան արդեն որոշակի խնդիրներ: Մի խոսքով, Պուտինի ելույթից սպասվող հետեւանքնե­րը հարվածելու են մեր երկրի ամենազգայուն ու ինչ-որ տեղ նաեւ ամենացավոտ կետերին, արտահանում, մասնավոր տրանսֆերտներ, օտարերկրյա ներդրումներ եւ սպառազի­նությունների մատակարարում: Այնպես որ, ամենեւին էլ զարմանալի չէ, որ հայ հանրությանը այս օրերին առնվազն ավելի պակաս չէր հետաքրքրում Պուտինի ելույթը, քան այն, թե ում է ՀՀ նախագահ նշանակել Սերժ Սարգսյանը: Սա թերեւս ամենավոտ սցենարն է: Հավանականություն կա, որ Պուտինը իր ելույթով ընդամենը փորձում էր գրավել իր էլեկտորատին, նրան լրացուցիչ դրական լից­քեր հաղորդելու համար: Մյուս կողմից հույս ուներ, որ ԱՄՆ-ն լուրջ կընդունի, կվախենա ու կսկսի մերձեցման գործընթաց:

Ռուսաստանի Դաշնության բնակչության մեծամաս­նությունը առանց այդ էլ հիացած է Պուտինով, իսկ Ամերիկայի արձագանքը այդ ելույթին բավական հան­գիստ էր, ու մի քիչ էլ հումորով: Արեւմտյան մամուլը հիշել էր. որ նմանատիպ ելույթներ Ռուսաստանում նախկինում էլ են եղել եւ հատկապես՝ նախընտրական շրջանում: Բայց մի բան ակնհայտ է: Մեր կախվածությունը Ռու­սաստանից այնքան մեծ է, որ այդ երկրում տեղի ունեցող ներքաղաքական ու ներտնտեսական գործընթացները թերեւս ավելի շատ են ազդում հայաստանցիների, քան ոուսաստանցիների վրա: Ու այդ կախվածությունը գնա­լով ավելի է խորանում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ