Վարկերի պատճառով կորցնում են տները, հողամասերը, հացի փռերը. Ժողովուրդ
Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: Օրաթերթն ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ հայաստանյան առեւտրային բանկերից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակարաններ:
Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են եւ պարտքի դիմաց մնացել են բանկին: Իսկ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններից օրաթերթը պարզեց, որ միայն այս տարվա հունվարին իրականցվել է գրավադրման 1242 գործարք: Հատկանշական է փաստը, որ ժամանակին եղել են պատգամավորներ, որոնք օրենսդրական առաջարկ են ներկայացրել մարդու վերջին ունեցվածքը ձեռքից չխլելու մասին. Աժ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը թերթի հետ զրույցում հիշել է իր ներկայացրած, բայց եւ մերժված օրինագիծը՝ արձանագրելով «Բանկերը հարստացան մարդկանց թալանելու հաշվին»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: