26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյուրպրիզ. Հայկական Ժամանակ

Հայաստանի խորհրդարանական հանրապետության վարչապետի ընտրության մասով Աժ կանոնակարգ-օրենքում «թեթեւ», բայց շրջադարձային փոփոխություն է եղել, որը իշխող Հանրապետականի ջանասիրության արդյունքում հույժ գաղտնի Է պահվում կամ շատ քիչ է ար­ծարծվում Աժ-ում:

Վարչապետի թեկնածուների առա­ջադրումը եւ ընտրությունը 2015 թվականի փոփոխված Սահմա­նադրության համաձայն տեղի էր ունենալու գործող նախագահի լիա­զորությունների դադարման պա­հից: Եթե Սերժ Սարգսյանի պաշ­տոնավարման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է, ուրեմն գործող կառա­վարությունը վարչապետի գլխավո­րությամբ նույն օրը հրաժարական է տալիս, իսկ խմբակցությունները ապրիլի 8-ից մինչեւ ապրիւի 16-ը կարող են առաջադրել  իրենց թեկ­նածուներին:           

Առաջադրումների ավարտից հետո առաջին իսկ Աժ քառօրյայում պետք Է տեղի ունենար վարչապետի ընտրությունը:

Սակայն, 2018-ի հունվարին Աժ կանոնակարգ-օրենքում տեղի ունե­ցած փոփոխությունների համա­ձայն վարչապետի ընտրության օր­վա տեղափոխություն է եղել: Ապրի­լի 16-ից հետո կայանալիք հերթա­կան Աժ նիստի փոխարեն որոշվել  է ընտրությունն անցկացնել Աժ հա­տուկ նիստով: Այսինքն, եթե ապրի­լի 16-ից հետո Աժ հերթական նիս­տը եւ ընտրությունը լինելու էր մայի­սի 2-ին, սակայն փոփոխության արդյունքում հատուկ նիստը նախա­տեսել Է անցկացնել ապրիլի 17-ին: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի ապրիլին, եւ ապրիլի 17-ին ժամը 12:00-ին հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին: Այս փոփոխությամբ ստացվում է, որ ցանկացած խմբակցություն կարող է իր թեկնածուի անձը մինչեւ ընտ­րության նախորդ օրը գաղտնի պա­հել:

Արդեն պարզ է, որ Աժ չորս քա­ղաքական ուժերից միայն երկուսն են առաջադրումներ անելու: Բնա­կանաբար, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ կառաջադրեն մեկ թեկնածուի, Ծառուկյան խմ­բակցությունն արդեն հայտարարել է, որ ցանկություն չունի վարչապե­տի թեկնածու առաջադրել եւ իր թեկնածուով մասնակցելու ցանկու­թյուն է հայտնել ԵԼՔ-ը:

Անդրադառնալով փոփոխու­թյուններին, նշենք, որ սա պատա­հական չէ: Չի բացառվում, որ ՀՀԿ- ն իր թեկնածուի անունը գաղտնի պահի մինչեւ ապրիլի 16-ի առա­ջադրումը եւ 17-ին անցկացնի ընտրությունը: Այս փոփոխությունը թերեւս եւս մեկ անգամ հիմնավո­րում է այն վարկածը, որ ՀՀԿ-ի թեկ­նածուն Սերժ Սարգսյանն է լինելու, սա տարբերակ է հասարակական աղմուկից զերծ մնալու համար:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ