14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Մկրտության հարցն են քննարկելու. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում տեղի ունենա­լիք Գերագույն հոգեւոր խորհր­դի նիստում քննարկվելու է նաեւ հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը: Հիշեց­նենք՝ զինվորի դին նախ թույլ չտվեցին դնել եկե­ղեցում, հետո հուղարկավորվեց ոչ թե հոգեւոր, այլ քաղաքացիական ծիսակարգով’ մկրտված չլինե­լու պատճառով:

 

Ըստ թերթի աղբյուրի՝ եկեղեցու քա­հանան, որը մեծ փորձառություն չունի, փորձել է զգուշավոր լինել, եւ քանի որ Գրիգորը երկար տա­րիներ Հայաստանում չի ապրել (Ռուսաստանում է եղել), տեղյակ պահել Շիրակի թեմի առաջնորդին: Վերջինս ասել է’ ինչ եք խորացել, զինվոր է, քաղա­քացիական կարգ կատարեք: Հոգեւոր խորհրդում քննարկվելու է ընդհանրապես մոտեցումը, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել:

 

Բանն այն է, որ հայր Զաքարիայի «Երկու հարյուր հարց մկրտության մասին» գրքում գրվում է, որ մարդն անգամ կարող է մկրտվել մահվանից հետո, եթե կենդանության օրոք դեմ չի եղել մկրտվելուն, սա­կայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ