Խոշոր չափի հափշտակություն ապրիլյան պատերազմից հետո. Հայկական Ժամանակ
Մինչ որոշ օգsտաsեrեr ու պատգամավոր հանգանակություն են սկսել բանակի համար լվացքի մեքենա, եւ «տուֆ» հավաքելու համար, ՀՀ պաշտպանության նախարարությունում հերթական խոշոր հափշտակության դեպքն է բացահայտվում:
Ըստ այդմ՝ բանակից հափշտակվել է ավելի քան 45 միլիոն դրամ՝ մոտավորապես 100 հազար դոլար (2015- ից 2017 թվականներին), այսինքն բարձրաստիճան պաշտոնյաները թալանը շարունակել են անգամ քառօրյա պատերազմից հետո:
45 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվողը կին է պահեստապետ, որին օժանդակել է ՀՀ Պն N զորամասի հրամանատարի տեղակալը: Ըստ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի ընթացիկ բավարարման եւ երկարատեւ պահպանման բաժնի բժշկական սարքավորումների եւ տեխնիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակությունների եղանակը, դրանց կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը հստակեց եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» եւ «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ:
Քրեական գործի շրջանակներում կալանավորվել են նույն զորամասի հրամանատարի տեղակալն ու պահեստապետը: Նրանք մեղադրվում են երկու դրվագով հափշտակության մեջ, այսինքն՝ դրվագը վերաբերում է 2015-ին կատարված հափշտակությանը, մյուսը՝ 2017-ին: Հաջողվեց պարզել, որ հափշտակության այս դեպքը բացահայտել է նույն զորամասի հրամանատարը:
Թերթի տեղեկություններով, հրամանատարը պակասորդ է հայտնաբերել եւ զեկուցագիր է գրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, վերջինս էլ հանձնարարել է ստուգումներ անցկացնել, եւ ահա Ռազմական ոստիկանության նախապատրաստած նյութերով ՀՀ քննչական կոմիտեի ՁՔԴՎ ՀԿԳ քննության վարչությունում քրեական գործ է հարուցվել: Նույն այդ տեղեկություններով, սույն գործի շրջանակներում հափշտակությունների մասով նոր բացահայտումներ են սպասվում:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: