22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պատերազմող Հայաստանի կրթության նախարարը դեմ է ռազմահայրենասիրությանը. Իրավունք

Նիկոլ Փաշինյանի կառավարության նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջին գործը եղավ այն, որ դեռեւս մարտին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայաց­րած «Սովորողների ռազմահայրենասի­րական դաստիարակության ռազմավա­րության» նախագիծը հետ կանչեց: Թե ի՞նչ ճակատագրի կարժանանա այն, եւ արդյոք նախագիծը հետ է կանչվել լրամ­շակման համար, «Իրավունքը» հե­տաքրքրվեց հենց նորանշանակ նախա­րարից: – Կքննարկենք, կարծում եմ նման վերնագրով հայեցակարգեր չպետք է […]

ԲՀԿ-ի փոխվարչապետը վարչապետին դիտողություն արեց. Հրապարակ

Եթե Կարեն Կարապետյանի կառավարությունում դի­տողություններ անում էր ինքը՝ վարչապետը, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում դեմոկրատիան ու լիբերալիզմը նոր նվաճումներ են գրանցում: Այն աս­տիճանի, որ արդեն կառավարու­թյան անդամներն են վարչապետին դիտողություն անում նիստը սխալ վարելու եւ ոչ էական հարցեր քն­նարկելու համար: Երեկ առողջապահության նա­խարարի՝ ավտոմեքենաների վերա­բերյալ մի նախագծի քննարկումը վերածվեց ծառայողական ավտո­մեքենաների չարչրկված թեմայի վերաբերյալ դիսկուրսի: Վարչապետը […]

Փրկեք այս «վայ-խարարից». սփյուռքի նախարարությունից ահազանգում են Հրապարակ

Սփյուռքի նորանշանակ նախարար, 27-ամյա Մխիթար Հայրապետյանին, ով, ըստ լուրերի, քայլարշավի գաղափարի հեղինակն է, նախարարությունում մեծ ոգևորությամբ դիմավորեցին, քանի որ Հրանուշ Հակոբյանի հետ աշխատելը հեշտ բան չէր։ Նա, ճիշտ է, ընդամենը մի քանի օր է աշխատել այս պաշտոնում, բայց նախարարությունում հասցրել են հիասթափվել։  Երեկ մենք նամակ ենք ստացել աշխատակազմից, որտեղ նորանշանակ նախարարին «վայ-խարար» են անվանել և […]

Առողջապահության նախարարի առաջին քայլը. Առավոտ

Այսուհետ յուրաքանչյուր խնդրահա­րույց դեպք մանրամասն ուսումնա­սիրվելու է, խախտումներ արձանագրելու դեպքում կիրառվելու է պայմա­նագրով նախատեսված պատաս­խանատվություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: ԱնդրադԱոնալով դեղատոմսերով տրամադրվող դեղորայքի մասին նախկին կառավարության որոշմա­նը՝ նախարարն ասաց, որ մասնա­գիտական խմբի հետ քննարկում է ընթանում, «եթե ամեն ինչ իմ մտա­ծածով գնա, հավանաբար հուլիսի 1-ից եւ աշնանից ուժի […]

Դատի են տվել. Ժողովուրդ

Ազգային ժողովի նախկին աշխա­տակիցները փորձում են դատարանի միջոցով վերականգնել իրենց իրա­վունքները: ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ որ մայիսի 15-ին Կարինե Հարությունյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավա­սության դատարան ընդդեմ Ազգային ժողովի: Վերջինս դատարանից պահաջնում է, որ դատարանը պարտագ­րի Ազգային ժողովին իր նկատմամբ կայացրած անօրինական կարգապա­հական տույժը վերացնի եւ դեռ ավե­լին’նախկին պաշտոնում վերականգ­նի: Նշենք, որ այս գործը […]

Նիկոլ Փաշինյանը պետք է արագացնի. Ժամանակ

Հրահրվո՞ւմ են արդյոք հանրային բողոքի տարբեր դրսևորումները որևէ կենտրոնից՝ ընդդեմ նոր կառավարության, ընդդեմ թավշյա հեղափոխության և նրա վարչապետ դարձած առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, թե՞ ոչ: Այս օրերին այդ հարցը հնչում է ավելի ու ավելի հաճախ՝ հաշվի առնելով բողոքի այն դրսևորումները, որ տարբեր սոցիալական խմբեր արտահայտում են տարբեր պատճառներով կամ առիթներով՝ փակելով փողոցներ և փաստացի խնդիրներ ստեղծելով […]

Համաներման անհրաժեշտություն կա. երկու հարց կլուծվի. Ժամանակ

Վերջին շրջանում պարբերաբար խոսվում է երկրում համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ համաներման մասին միշտ է խոսվում, իսկ ընդհանրապես համաներման մասին փաստաթուղթը գաղտնի է լինում։ «Դա չի կարող լինել հրապարակային, և դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող ասել՝ համաներում լինելու է, չի լինելու, քննարկումներ գնում են, թե ոչ, փաստաթուղթ պատրաստվում […]

Փոխհատուցում ստա­նալու համար որտեղ, ում և ինչ կարգով պետք է դիմել. Փաստ

Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազան­դության ակցիաների ժամանակ քաղա­քացիներին պատկանող բազմաթիվ մե­քենաներ են վնասվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս բողոքի ակցիաներ կազմակերպելու և առաջնորդելու ժամա­նակ էր հայտարարել, որ այն անձինք, ոփքեր նյութական վնաս են կրել, անպայման փոխհատուցվելու են: Թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտից կառավարության ձևավորու­մից հետո հասարակության շրջանում լու­րեր էին տարածվել, թե «Քաղաքացիա­կան պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է […]

Համաներո՞ւմ, թե՞ ներում. Առավոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ օրն անդրադառնալով Սասնա Ծռեր-ի գործին՝ ակնարկեց մի քանի գործիքակազմերի մասին, որոնք հնա­րավոր է կիրառվեն քաղաքական դրդապատճառներով կալանա­վորվածների հարցում: Խոսբ գնաց համաներման եւ ներման ինստիտուտների մասին: Շատերը չեն տարբերակում այդ ինստիտուտների տարբերությունը: Թերթի րուցակիցը ՀՀ փաստաբան­ների պալատի անդամ, ճանաչ­ված փաստաբան Գեւորգ Գյոզալյանը, այս կապակցությամբ հղում կատարելով ՀՀ Սահմանադրու­թյան 135-րդ հոդվածին՝ տեղե­կացրեց, որ […]

Այս բուռն գործընթացը վտանգնե­րով է հղի՝ բյուջե կարող է մուտքեր չարվեն. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի՝ «լայվով» ու լավով արած հայտա­րարությունից հետո, թե մաքսային ձեւակերպումները պետք է արագացնել, եւ ով ինչ ուզում է, պիտի անարգել ներկրի, մի իսկական իրարանցում ու խառնաշփոթ է առա­ջացրել մաքսային համակարգում: Այս օրե­րին մարդիկ վարչապետի «օն լայն» տված «դաբրոյով» սկսել են ճնշել մաքսավորներին, թե «Նիկոլն ասել ա՝ ինչ ուզում ենք, պիտի ներկրենք», ու պահանջում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի