Ավելի քան 145 դպրոց այս տարի շրջանավարտ չի ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրապետությունում հնչեց «Վերջին զանգը»: Սակայն ուրախ տրամադրությունների հետ միասին առկա են նաև մտահոգիչ երևույթներ: Մասնավորաբար, այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջան ավարտ չի ունեցել: Այս մասին «Փաստ»-ին տեղեկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Ավելին, ևս 250 դպրոց ունեցել է ընդամենը 1-5 շրջանավարտ: Այս դպրոցների գերակշիռ մեծամասնությունը գյուղական […]





































