Ավելի քան 145 դպրոց այս տարի շրջանավարտ չի ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրապետությունում հնչեց «Վերջին զանգը»: Սակայն ուրախ տրամադրությունների հետ միասին առկա են նաև մտահոգիչ երևույթներ: Մասնավորաբար, այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջան ավարտ չի ունեցել: Այս մասին «Փաստ»-ին տեղեկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
Ավելին, ևս 250 դպրոց ունեցել է ընդամենը 1-5 շրջանավարտ: Այս դպրոցների գերակշիռ մեծամասնությունը գյուղական բնակավայրերի կրթօջախներ են: Սրանք բավական մտահոգիչ թվեր են, որոնք խոսում են հատկապես գյուղերում տիրող վիճակի, տարիներ շարունակ աճող արտագաղթի տեմպերի մասին:
Չորս միլիոն բնակչության երազանքներով ապրող երկրի համար, որը դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ ունի, մի կողմից անընդհատ աճող արտագաղթը և մյուս կողմից Երևանը քաղաք-պետություն դարձնելու հետևողական քաղաքականությունը ուղղակի աններելի շռայլություն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում