25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԵԿ-ում՝ «լյուբիմչիկներով». Իրատես

Պետեկամուաների կոմիտեում հերթական իշխանափոխությունը հանգեցրել է զանգվածային հրաժարա­կանների շքերթի: Այն առնչվել է կոմիտեի նախագահի բոլոր տեղակալներին, վարչության պետերին, նրանց տեղակալներին, բաժնի պետերին ու մյուսներին: Շատ հայտնի պաշտոնյաներ պաշտոնանկ եղան: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ այս աղմկահարույց գործընթացը շրջանցեց, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի հայտնի խնամի Հովիկ Աբրահամյանի փեսաներին «Զվարթնոց» մաքսատան պետ Վլադիմիր Թամրազյանին և ՊԵԿ օպերատիվ վարչության պետի տեղակալ Վա­հան Մամիկոնյանին:

Ենթադրվում է, որ այս պաշտոնյաները նման բարե­հաճ վերաբերմունքի են արժանացել «ժողովրդի կառա­վարության» մասնակից կուսակցությունների միջև ձեռք բերված պաշտոնների բաժանման պայմանավորվածու­թյունների շրջանակում: Իսկ քանի որ, ըստ «Նոր Հայաս­տանի» կանոնների, Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբ­րահամյանը որևէ կապ չունեն ու չեն ունեցել «նախորդ հանցավոր ռեժիմի» հետ, ապա նրանց հետ փոխկա­պակցված անձինք անձեռնմխելի են: Ամենայն հավանականությամբ, նույն իմունիտետն ունի նաև մաքսային կոմիտեի նախկին ղեկավար, 25000-դոլարանոց կոնյա­կի սիրահար, Արմեն Ավետիսյանի հովանավորյալ և «լյուբիմչիկ», Գուգարքի մաքսատան պետ Կարեն Ջանոյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ