22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը ժողովրդի՞, թե՞ միլիարդատերերի ընտրյալն է. Ժամանակ

Երեկ Վայոց ձորի մարզի Գնդեւազ համայնքի բնակիչ­ները փակել էին Ամուլսաիր ոսկու հանքավայր տանող ճանապարհը, պահանջելով դադարեցնել հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող աշխա­տանքները, քանի որ հան­քավայրը դեռ չշահագործ­ված բնապահպանական աղետ է դարձել ոչ միայն Գնդեւազի, այլ ամբողջ տա­րածաշրջանի, այդ թվում եւ Ջերմուկ քաղաքի համար: Երեկ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ջերմուկի ավագանին, պաշտպանելով գնդեւազցիների պահանջը, բազմաթիվ փաստերով […]

Հայաստանի պատասխանը Իսրայելին, ինչ անել. Ժամանակ

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսետի հանձնաժողովում հավանության է արժանացել հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու նախաձեռնությունը: Դա իհարկե դեռ ամենևին չի նշանակում, որ լիագումար նիստում կընդունվի հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Եվ ի վերջո Իսրայելում էլ առաջին անգամը չէ, աշխարհում էլ՝ երբ հայերի ցեղասանության ճանաչման հարցը հայտնվում է տարբեր երկրների օրակարգում, գերազանցապես այն […]

Պատիվ չի բերում. 168 Ժամ

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար. ամերիկագետ Արեգ Գալստյանը գրել է. «Պետական մտածողություն ունեցող գործիչը միշտ մտածում է 2 բանի մասին երկրի ու ազգի: Նոր ղեկավարները, եթե նրանք պետականամետ գործիչներ են, չպետք է զբաղվեն իրենց նախորդների վա­րած քաղաքականության քննադատությամբ, նրանց նպատակը պետք է լինի սխալներն ուղղելն ու ապագայի առաջնորդներին քա­ղաքական պրոֆիցիտ թողնելը: Նրանք չպետք է […]

Արտահերթ ընտրություններ. լինե՞լ, թե՞ չլինել. Փաստ

Հայաստանում արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացման ժամկետները դեռ հստակ չեն: «Ազատու­թյուն» ռադիոկայանին տված հարցազ­րույցում ՀՀ առաջին փոխվարչւսպետ Արարատ Միրզոյանը նշել է, որ ժամկետ­ների մասին դեռ չի խոսի: «Այո, մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անց­կացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի: Օրինակ, Ընտրական օրենսգիրքը, ընտրական հանձնաժողով­ները, եթե մենք դրանով ենք գնում ընտ­րությունների, ապա արդյոք դա […]

Միլիոնավոր դոլարներ. Հայկական Ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշե­րին մոտ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ բազմաթիվ հանքեր պետությանը չեն վճարել միլիոնավոր դոլարներ: «Բազմաթիվ հանքեր չեն կատարել պետության առջեւ պարտավորությունները, չվճարումները հասնում են մի քանի հարյուր միլիոն դրամի: Պետք է ապահովենք, որ այդ բոլոր վճարումները պատշաճ ձետվ իրականացվեն»,- հայտարարեց վարչապետը: Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը վճռական է […]

Տարոնին ձայնագրել են. Հայկական Ժամանակ

Երեւանի քաղաքապեւո Տարոն Մարգարյանն օրեր առաջ արտակարգ հան­դիպման է հրավիրել ավա­գ՛անու ՀՀԿ խմբակցության անդամներին:Թերթի ձեռքի տակ հայտնված ձայնագ­րությունից մի շարք ուշագ­րավ հանգամանքներ են պարզվում: Մարգարյանը ներկայացրել է, թե իր պաշտոնանկու­թյանը հասնելու ինչ տարբերակներ կան, ինչին պետք Է պատրաստ լինել եւ ինչից պաշտպանվել: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ծառուկյանը կվերցնի՞ վարչապետությունը. Ժամանակ

Թերթի տեղեկու­թյուններով երեկ իր կուսակից­ներին հավաքել եւ ժողով է արել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանն իր մոտ է հրավիրել տարածքա­յին կառույցների ղեկավարնե­րին եւ նրանց հանձնարարել ակտիվոիեն զբաղվել կուսակցության գաղափարների եւ ծրագրերի քարոզչությամբ: Նա հանձնարարել է հիմնական շեշտը դնել 2017թ. կուսակցության նախընտրական ծրագրի եւ դրա հիմքում ընկած 15 կետերի վրա:

«Դիրեկտորը հաստատ մի բան գիտի». Հրապարակ

Նիկոլ Փսսշինյանի կառավարությունն այս­օր կբեմի Աժ-կառավարություն հարցուպատասխանի «հարթակում»: ՀՀԿ-ում որոշել են այս անգամ «բլիժնի բոյի» մեջ չմտնել. «Հիմա մենք ինչ հարց տանք, իրենք էլ դնեն՝ բազմապատկման աղյուսակն ար­տասանեն, մեկ է՝ հանրությունը հիանալու է դրանով, մեզ էլ մեղադրելու են «ռեւանշիզմի» մեջ, չնայած հարցեր շատ կան՝ սկսած տնտեսականից, վերջացրած նրանով, որ ժամանակին թե’ Նիկոլ Փաշինյանը, թէ Արարատ […]

Լավ չի. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարեւանների կողմից: Խոսքն Իրանի եւ Ռուսաստանի մասին է: Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Աորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արեւմտամետ: Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի […]

19 տարի հետո մենք նորից կորցրինք Վազգենին. Իրատես

Մեր մամաները գնում են: Ու չկա ոչ մի ուժ, որ կարողանանք նրանց պահել: Որքան էլ հիվանդ լինեն, գնում են անակնկալ՝ իրենց հետ տանելով երկինք այն միակ բառը, որ ու­զում էինք լսել վերջին անգամ, որ ապրենք այդ բառով ու այդ բառից ուժ քամենք դիմա­նալու, դիմադրելու, ապրելու: Մեր մամաները սիրում են մեզ ամենից շատ՝ ինչպիսին կանք, ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի