25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

19 տարի հետո մենք նորից կորցրինք Վազգենին. Իրատես

Մեր մամաները գնում են: Ու չկա ոչ մի ուժ, որ կարողանանք նրանց պահել: Որքան էլ հիվանդ լինեն, գնում են անակնկալ՝ իրենց հետ տանելով երկինք այն միակ բառը, որ ու­զում էինք լսել վերջին անգամ, որ ապրենք այդ բառով ու այդ բառից ուժ քամենք դիմա­նալու, դիմադրելու, ապրելու: Մեր մամաները սիրում են մեզ ամենից շատ՝ ինչպիսին կանք, ու նրանց համար մենք ամենախելոքն ենք, ամենագեղեցիկը, ամենաարժանին: Իսկ հետո գալիս է որբությունը, ու դու սգալով կո­րուստդ ինչ-որ պահի հասկանում ես, որ սգում ես ինքդ քեզ համար, որովհետև երբ մաման չկա, քո կեսը չկա:

Վազգենից հետո Գրետա մայրիկը դար­ձավ ցավին դիմադրության խորհրդանիշ, նույնքան հպարտ ու արժանապատիվ, նույն­քան համառ ու անկոտրում: 19 տարի հետո մենք նորից կորցրինք Վազգենին՝ Գրետա մայրիկը իր հետ տարավ Վազգենի ներկայու­թյունը զգալու հնարավորությունը, Վազգենին մեր կողքին պահելու պատրանքը հիշո­ղությունների անվերջ շղթայում, որ կտրվեց մայիսի 19-ին:

Վազգենի տունը հիմա բոլորիս տունն է, որ կարիք ունենք սիրո ու հավա­տարմության, որ չենք հավատում հարահո­սով հնչող բառերին ու ունենք մեր միակ բա­ռը, որ գուցե մենք էլ չասենք ու մեզ հետ տա­նենք երկինք՝ հանդիպելու նրանց, ո՛ր լույս են դարձել ու սպասում են մեզ՝ ամեն ինչ անե­լով, որ ուշ հանդիպենք:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ